Երուսաղեմի նորընտիր քաղաքապետը այցելել է հայոց պատրիարքարան

am en
erousaxemi-norentir-qaxaqapete-aycelel-e-hayoc-patriarqaran

Երուսաղեմի նորընտիր քաղաքապետ Մոշե Լիոնը հունվարի 16-ին այցելել է Երուսաղեմի հայոց պատրիարքարան: Վերջինս հանդիպում է ունեցել Երուսաղեմի հայոց պատրիարք Տեր Նուրհան արք. Մանուկյանի հետ:

Հանդիպմանը պատրիարք սրբազանը շնորհավորել է Լիոնին քաղաքապետ ընտրվելու առթիվ՝ նրան հաջողություն մաղթելով: Լիոնն էլ պատրիարք սրբազանին եւ հայ համայնքին շնորհավորել է ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների առթիվ:

Շնորհավորական խոսքերից հետո քննարկվել են Երուսաղեմի հայոց պատրիարքարանին եւ հայ համայնքին հուզող հարցեր:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ