Բաղձանքս է ապագայի մարդերուն նվիրել այնպիսի հզոր երգ մը, որ հայրենիքը ինձի պես արարած մը ծնած ըլլալու գոնե չզղջա:
Դանիել Վարուժան

Երուսաղեմում տեղի ունեցած անկարգություններից հայեր չեն տուժել. պատրիարքարանի դիվանապետ

am
erousaxemoum-texi-ounecac-ankargoutyounneric-hayer-cen-toujel-patriarqarani-divanapet

Հունիսի 2-ին Երուսաղեմում՝ Տաճարի լեռան մերձակայքում, բախում է տեղի ունեցել հրեաների և արաբների միջև: Ինչպես տեղեկանում ենք իսրայելական լրատվամիջոցներից, հարյուրավոր մարդիկ Երուսաղեմի Հին քաղաքում՝ Տաճար լեռան տարածքում, ոստիկանների ուղղությամբ աթոռներ և քարեր են նետել:

Տեղի ոստիկանները ստիպված են եղել հատուկ միջոցներ կիրառել`անկարգությունների հտագա զարգացումը կանխելու համար:  

ՀԱՅ ՁԱՅՆ-ը կապ հաստատեց Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանի հետ՝ տեղեկանալու համար, արդյո՞ք միջադեպի արդյունքում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ տուժել են:

Հայր Կորյունը նշեց, որ միջադեպը տեղի է ունեցել հայկական թաղամասից հեռու, իսկ հայեր էլ չեն տուժել:  

Հիշեցնենք, որ իսրայելցիները երեկ նշում էին Երուսաղեմ քաղաքի միավորման 52-ամյակը:

Տաճարի լեռան կարգավիճակը շարունակում է պաղեստինա-իսրայելական հարաբերությունների սուր անկյուններից մեկը մնալ: Այստեղ է գտնվում 7-8-րդ դարերում կառուցված Ալ-Ակսա մզկիթը: Այնտեղ մայիսի 31-ին 260 հազար մուսուլման մասնակցել է  Ռամադանի վերջնական աղոթքին:

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ