Աշխատեք ձեր սիրտը պահել մաքուր ու լիքը ամենալավ ու ամենաբարի զգացմունքներով ու մարդուն նայեցեք բարի սրտով ու պայծառ հայացքով:
Հովհաննես Թումանյան

Երվանդ Ազատյանի «Էջեր կորուսեալ եւ անկորուստ» գրքի շնորհանդեսը՝ Երևանում

am es
ervand-azatyani-ejer-korouseal-euankoroust-grqi-snorhandese-ereanoum

Հայաստանի Թեքեյան Մշակութային միությունում սեպտեմբերի 25-ին՝ ժամը 15:00-ին, տեղի կունենա գրականագետ, հրապարակախոս Երվանդ Ազատյանի «Էջեր կորուսեալ եւ անկորուստ» գրքի շնորհանդեսը:

Հիշեցնենք, որ Երվանդ Ազատյանը հայ գրող է, հրապարակախոս, հասարակական գործիչ։ Ազատյանը հանդիսանում է Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտոր (1988)։ Հայաստանի գրողների միության անդամ է։  ՌԱԿ Գերագույն խորհրդի անդամ է, ԱՄՆ-ի և Կանադայի ԹՄՄ կենտրոնական վարչության ատենապետը:

 

Ազատյանը հեղինակել է հետևյալ գրքերը՝

 

«Կեանք ու երազ Հայաստան» (1964, ուղեգրություններ)

«Գրական-գեղարուեստական սեւեռումներ» (1988)

«Դիմանկարներ և դիմաստվերներ» (անգլերեն, 1995)

«Պատմությունը ընթացքի մեջ» (անգլերեն, 1999, Էսսեներ)

«Դիտումներ եւ դատումներ» (2006, հրապարակախոսություն)

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ