Երվանդ Օտյանն ու «Արև» պարբերականը

am ru
ervand-otyann-ou-are-parberakane

Օ­տյանը երկար տարիեր ապրել է Ե­գիպ­տոսում՝ Կա­հի­րեում: Այստեղ երգիծաբանը, ով արդեն խմբագրի բազմամյա փորձ ուներ, ստանձնում է «Ա­րև»-ի խմբագրի պաշտոնը:

«Ա­րևն» Օտյանի հետ էր մինչև իր կյանքի վերջը 1926թ.-ը:

Ռամկավար Ազատական կուսակցության պարբերական մամուլի մասը կազմող «Ա­րևը» նոր խմբագրի օրոք բազմաթիվ հաջողություններ է գրանցել, իր ընթերցողին ներկայացել նորովի:

Հայտնի է, որ 1908թ.-ին, երբ Թուրքիայում ձևավորված քաղաքական մթնոլորտը ստիպեց Աբդուլ Համիդին ընդունել 1876թ.-ի սահմանադրությունը, աշխարհասփյուռ հայ մտավորականները հույսով լցվեցին, որ շուտով սուլթանական իշխանությունը կտապալվի և բռնեցին հայրենի Պոլիս տանող ճանապարհը: Այդ մտավորականների թվում էր նաև Երվանդ Օտյանը, ով Եգիպտոսից Թուրքիա էր ուղևորվում: Հուշագիրները նշում են, որ Օտյանի՝ Եգիպտոսից հեռանալուց հետո «Արև» պարբերականը նեղ դրության մեջ է հայտնվում, պակասում են ընթերցողները, հրատարակությունն այնքան է դժվարանում, որ դառնում է անհնար:  

 

Հովհաննես Տեր-Պետրոսյանի կողմից պատրաստված (Ա. Պրակ, Գահիրէ, 1990 թ., Մատենաշար Հայ Ազգային Հիմնադրամ) «Արեւ» օրաթերթի մատենագիտութիւն» գրքից հետաքրքիր տեղեկություն ենք ստանում Օտյանի և «Արև» առնչության մասին.

 

«Ես եմ «Արեւին» ծնունդ տուողը», ասել է Երուանդ Օտեանը: Ե՞րբ հարցումին պատասխանել է. «1908 մայիս 11-ին, Կ. Պոլիսէն Աղեքսանդրիա հասնելէս մէկ տարի ետք, ինծի բարեկամ մտաւորականներու հոյլի մը օժանդակութեամբ, եւ նիւթական աջակցութեամբ Աղեքսանդրիոյ Րամլէի հանրակառքի ընկերութեան տնօրեն Գառնիկ Չալուքճեանի եւ տպագրիչ Գր. Նազարէթեանի: Սակայն 1908-ին Թուրքիոյ Սահմանադրութեան հռչակումէն ետք, բազմաթիւ գաղթական հայեր Եգիպտոսէն վերադարձան Թուրքիա... եւ ընթերցողներուն թիւը զգալիօրէն պակսեցաւ, եւ որոշեցինք «Արեւի» արտօնագիրը յանձնել ուրիշի մը: ...Երկար ժամանակ վերջ Պօղոս Նուպար փաշայի կարգադրութեամբ «Արեւի» արտօնագիրը կը յանձնուի մտաւորական նոր խմբակցութեան մը, որուն գլուխը կը գտնուէր բանաստեղծ Վահան Թէքէեան»:

 

«Արև» պարբերականը Օտյանի մահից օրեր անց հատուկ համար է թողարկել՝ նվիրված մեծ գրողին ու խմբագրին: 

Լրահոս

Նմանատիպ նորություններ