Ես հայ եմ, դա չի քննարկվում. Նիկոլյա Ազնավուր

am es
es-hay-em--da-ci-qnnarkvoum-nikolya-aznavour

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլյան, նախօրեին Մոսկվայում է եղել եւ պատմել է Հայաստան տեղափոխվելու որոշման եւ իր նախնիների հայրենիքում ունեցած զգացումների մասին: Այդ մասին նա խոսել է ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ին տված հարցազրույցում:

Շվեյցարիայում մեծացած Նիկոլյան շատ անգամներ է եղել Հայաստանում, բայց միայն այս տարի է վերջնական որոշում կայացրել հայրենիք տեղափոխվելու մասին:

«Ես սիրում եմ Երեւանը, այն ինձ շատ է դուր գալիս: Այնտեղ հարմարավետ է», - նշել է կրտսեր Ազնավուրը՝ քաղաքամայր Երեւանի մասին տպավորությունները կիսելով:

Հիմնական դժվարությունը, որին լեգենդար շանսոնյեի զավակը բախվել է Հայաստան տեղափոխվելուց հետո, լեզվին չտիրապետելն է:

«Այժմ ակտիվորեն հայերեն եմ սովորում: Սակայն հայոց լեզուն շատ բարդ է, բայց կամաց-կամաց (ասում է հայերենով) խոսելը ստացվում է: Ապրելով Հայաստանում՝ կկարողանամ ավելի արագ սովորել լեզուն», - նշել է շանսոնյեի որդին:

Նիկոլյայի խոսքերով, ում մայրը շվեդուհի, Հայաստանում հաճախ անհրաժեշտություն է առաջանում ապացուցել, որ ինքն «իսկական հայ» է, քանի որ հային խիստ բնորոշ արտաքին տվյալներ չունի:

«Գուցե արտաքնապես հայի նման չեմ, բայց ես հայ եմ, եւ դա չի քննարկվում», - ասում է Նիկոլյա Ազնավուրը:

Նա նաեւ խոստովանել է, որ շատ հաճախ Հայաստանի շուկաներում, որտեղ նա սիրում է գնալ հանգստյան օրերին, մարդիկ սկսում են իր հետ ռուսերեն խոսել, եւ ի պատասխան՝ նա հայերենով ասում է, որ ռուսերեն չի խոսում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ