Ես փոխեցի ծննդյանս օրը ի պատիվ հայրիկիս. այսօր Ռուբեն Մաթևոսյանի ծննդյան օրն է

am es
es-poxeci-cnndyans-ore-i-pativ-hayrikis-aysor-rouben-mateosyani-cnndyan-orn-e

Այսօր ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, երգիչ Ռուբեն Մաթևոսյանը տոնում է ծննդյան 78-ամյակը: Սա երգչի անձնագրային ծննդյան օրն է, իրականում ծնվել է ծնվել է 1941 թվականի դեկտեմբերի 12-ին. «Ծնվել եմ Երևանում, բայց անձնագիրս փաստում է, որ ես ծնվել եմ 1942-ի հունվարի 12-ին` Սպիտակում: Դա իմ ցանկությունն է եղել ի պատիվ իմ հայրիկի, որը Հայրենական պատերազմում էր զոհվել: Ես գերադասեցի, որ իր անունն ինձ հետ լինի և իր ծննդյան օրով ինքն ինձ հետ ապրի, որովհետև ես իրեն չեմ տեսել և իր զոհվելուց երկու ամիս հետո եմ միայն ծնվել»։


Իր հարցազրույցներից մեկի ժամանակ Ռուբեն Մաթևոսյանն անկեղծանալով ասել է, որ Հայաստանում ինքը ոչ միայն անտեսված չէ, այլև գնահատված է ու սիրված, իսկ իր երգին մարդիկ սպասում են. «Եթե դու քո արվեստի նվիրյալն ես և գործող արվեստագետ, քեզ համար ժամանակը սկսվել և չի ավարտվում, շարունակվում է»,-ասել է ժողովրդական արտիստը:
Մեկ այլ առիթով էլ Մաթևոսյանը նժել է, որ ինքը ժողովրդի երգիչն է եղել ու իր ամենամեծ գնահատականը ժողովրդի սերն է. «Կնքահայրս դարձավ Արամ Մերանգուլյանը: Նրան եմ պարտական իմ այս օրով: Նրա անսամբլի մեներգիչներն են եղել իմ ուսուցիչներն ու ինձ բախտ վիճակվեց դառնալ այդ կոլեկտիվի անդամ»:


Իսկ խոսելով երաժշտության մասին, նա մի անգամ ասել է. «Ամեն վայրկյան մենք երաժշտություն ենք լսում, ամեն ինչ մեր շուրջը երաժշտություն է` նույնիսկ լռությունը: Երաժշտության մեջ լռության նշանը` դադարը, երաժշտություն է»:
Հ. Գ. Ռուբեն Մաթևոսյանը 1967 թվականին ավարտել է Երևանի կոնսերվատորիան։ 1961-1992 թթ. հանդես է եկել որպես ՀՀ հեռուստառադիոպետկոմի Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլի մենակատար, 1996 թվականից՝ նույն անսամբլի գեղարվեստի ղեկավար։


1992-1996 թթ. եղել է «Աստղեր» անսամբլի գեղարվեստի ղեկավար և մենակատար։
1986 թվականից դասավանդում է Երևանի էստրադային և ջազային արվեստի քոլեջում, 1990 թվականից՝ Երևանի կոնսերվատորիայում։
Մաթևոսյանը նաև նկարահանվել է մի շարք ֆիլմերում՝ «Եռանկյունի», «Սայաթ-Նովա», «Ով կոտրեց ձայնասկավառակը», «Մեր բակը»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ