Ոգեշնչումը մի հյուր է, որը չի ստիպում այցելել ծույլերին, նա հայտնվում է նրանց մոտ, ովքեր իրեն կանչում են:
Ավետիք Իսահակյան

  Ես ռեկտորների թեկնծությունները չեմ մեկնաբանում. ԿԳ նախարար

am
es-rektorneri-tekncoutyounnere-cem-meknabanoum-kg-naxarar

Վերջին զանգի օրերին դրամահավաքի դեպքերի ահազանգեր եղա՞ն, թե՞ ոչ, լրագրողի հարցին՝  Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ասել է.

«Գրեթե չենք ունեցել, ֆիքսվում է, որ այս տարի շատ նվազել են ահազանգերը:  Այն դպրոցները, որտեղ գնացի՝ թե՛ ծնողները, թե՛ երեխաները մոտենում ասում էին, որ այս տարի աննախադեպ է եղել՝ դրամահավաքի առումով, որևէ դեպք չի գրանցվել, որևէ պարտադրանք չի եղել: Չեմ կարող ասել, որ դրամահավաք չի եղել, բայց շատ քիչ է եղել»:

Հարց ուղղվեց, թե կան խոսակցություններ, որ սեպտեմբերից դպրոցներում պարտադիր առարկա կարող է դառնալ «հանդուրժողականություն» անունով առարկան, նախարարը պատասխանեց՝ չեմ մեկնաբանում որովհետև նման թեմա չի քննարկվում:

Մամուլը գրում է, որ ԿԳ նախարարությունը ԵՊՀ ռեկտորի իր թեկնածուն ունի՝ խոսքը Գեղամ Գևորգյանի մասին է, նախարարը հերքեց՝ ասելով. «Այսօր խորհրդի նիստն է ու թեկնածուները կառաջադրվեն:  Ես խորհրդի նիստերը, ռեկտորների թեկնածությունները չեմ մեկնաբանում»:

Որևէ կերպ չեք ներգրավվա՞ծ այդ քննարկումներին՝ հարցին ասաց. «Որպես նախարար քննարկում եմ, բայց ես հանրայնորեն չեմ մեկնաբանում որևէ թեկնածություն, որպեսզի դա հետագայում չդիտվի ուղղորդում»:

Անդրադառնալով Արամ Սիմոնյանի հեռանալու փաստին, Հարությունյանն ասաց.«Վաղուց պետք է գնար ու այդ ուշացումը հետ գցեց ԵՊՀ-ի զարգացումը»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ