Ես շատ-շատ ասելու, պատմելու բան ունեմ, բայց այսօր դրա ժամանակը չէ. Արմեն Գևորգյան

am ru
es-sat-sat-aselou--patmelou-banounem--bayc-aysor-dra-jamanake-ce-armen-georgyan

«Իմ դիրքորոշումը՝ ներկայացված մեղադրանքների առնչությամբ, չեմ ընդունում և համարում եմ անհիմն է»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, նկատելով, թե այլ հարցերի այժմ չի կարող պատասխանել:

«Ես հիմա մի կարգավիճակում եմ գտնվում, որ բոլոր հարցերին չեմ կարող պատասխանել, կգա ժամանակը ու ես շա~տ- շատ բան ունեմ ասելու և պատմելու: Բայց հիմա դրա ժամանակը չէ»,-եզրափակեց Արմեն Գևորգյանը

Տեղեկացնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում այսօր՝ հունվարի 11–ին մեկնարկել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի խափանման միջոցի գործով բողոքի քննությունը։

Փոխարենը, Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը տեղեկացրեց՝ դատական նիստը չի կայացել այն պարզ պատճառով, որ

«Պաշտպանական կողմը չէր ստացել դատախազության կողմից ներկայացրած վերաքննիչ բողոքը, այսինքն, մենք այս վերջին օրերին չէինք ստացել բողոքի օրինակը և դատարանից խնդրեցինք հետաձգել դատական նիստը , ու մեզ տրամադրել դատախազության կողմից ներկայացրած վերաքննիչ բողոքը»

Պաշտպան Էրիկ Ալեքսանյանը նաև իրազեկեց, որ. «Առաջին ատյանի դատարանը երկու մեղադրանքով՝ Սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքներով հաստատել է, որ առկա չէ հիմնավոր կասկած: Այսինքն, Արմեն Գևորգյանն առնչություն չունի իրեն վերագրվող մեղադրանքի հետ: Ինչ վերաբերում է փողերի լվացմանը, դատարանը թեև հաստատել է հիմավոր կասկածի առկայությունը, բայց նշել է՝ կալանավորման հիմքերն առկա չեն»:

Հարցվին, թե նախաքննական մարմինն ի՞նչ ապացույցներ է ներկայացրել փողերի լվացման մասով, փաստաբանը չբացեց փակագծերը՝ ելնելով քննական գաղտնիության սկզբունքից: Շրջանվցեց նաև այն հարցը՝ արդյոք քաղաքական ենթատեքստ չի տեսնում այս ամենում. «Նման հայտարարություց ես զերծ կմնամ»:

Փոխարենը նկատեց, թե մեղադրանքը փոփոխելուց հետո առ այսօր ոչ մի քննչական ու դատավարական գործողություն Արմեն Գևորգյանի մասնակցությամբ չի կատարվել:

«Վարույթ իրականցնող մարմինն է քննություն իրականացնողը, ես չեմ կարող ասել, թե ինչու նման գործողություն չի կատարվել ու չեմ կարող գնահատել նրանց աշխատանքը», եզրաձփակեց պաշտպանը

Տեղեկացնենք, որ հաջորդ դատական նիստը, ըստ պաշտպանի փոխանցման, տեղի կունենա մինչև հունվարի 17-ը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ