Հայաստանը իր խորքում բաղկացած է իրենց հողին կրքոտ կերպով կապված գյուղացիներից: Հայերը չեն դադարել իրենց երկրում հաստատակամորեն բնակվելուց
Անտուան Մեյե

Ըստ երկրների արտահանման վերլուծությունը 2018-2019թթ.-ի հուլիսին

am
est-erkrneri-artahanman-verloucoutyoune-2018-2019tt-i-houlisin

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է 2018-2019թթ. հուլիս ամսվա արտահանման ծավալների վերլուծությանը:

2019թ.-ի հունվար-հուլիս ամիսներին արտահանման ծավալները աճել են 2.98%-ով՝ կազմելով շուրջ 1.42 մլրդ ԱՄՆ դոլար: Այս աճը պայմանավորված է 2019թ.-ի հուլիսին գրանցած արդյունքներով, քանի որ 2018թ.-ի նույն ամսվա համեմատ արտահանման ծավալները աճել են 19.57%-ով ` կազմելով 235.5 մլն ԱՄՆ դոլար:

2019թ.-ի հուլիս ամսին արտանման 15 հիմնական գործընկեր երկրների մասնաբաժինն արտահանման կառուցվածքում կազմել է 95.13%: Ամենամեծ աճն արձանագրվել է Շվեյցարիա արտահանման պարագայում՝ 2019թ.-ի հուլիսի ծավալները 2018թ.-ի նույն ամսվա համեմատ աճել են 2.4 անգամ` կազմելով 44.8 մլն ԱՄՆ դոլար (տե՛ս գծապատկեր 1):

 

Գծապատկեր 1. ՀՀ արտահանումը 2018-2019թթ.-ի հուլիսին` ըստ երկրների (մլն ԱՄՆ դոլար)

Բուլղարիայի, Շվեյացիայի և Չինաստանի պարագայում աճը պայմանավորված է պղնձի խտանյութի հանքաքարի արտահանման ծավալների 27.2% աճով (տե՛ս գծապատկեր 2), Նիդեռլանդների դեպքում՝ երկաթամիահալվածքի, ՌԴ-ի պարագայում՝ մրգերի արտահանման ծավալների աճով, իսկ Իրաքի պարագայում՝  ծխախոտի արտահանման աճով: Հետաքրքրական է նկատել, որ հիմնական արտահանվող ապրանքի՝ պղնձի խտանյութի հանքաքարի պարագայում 2019թ.-ի առաջին կիսամյակում 2018թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ անկումը կազմել է 7.9%, մինչդեռ հունվար-հուլիսի տվյալները համեմատելիս անկումը կազմել է 3.4%: Սա պայմանավորված է նրանով, որ 2019թ.-ի հուլիսին 2018թ.-ի հուլիսի համեմատ պղնձի խտանյութի հանքաքարի արտահանման ծավալների աճը կազմել է 27.2%: 

 

Գծապատկեր 2. ՀՀ արտահանումը 2018-2019թթ.-ի հուլիսին` ըստ ապրանքային անվանացուցակի 4-նիշ դասակարգման (մլն ԱՄՆ դոլար)

2019թ.-ի հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արտահանման ծավալների ավելի քան 50% աճ է արձանագրվել 15 հիմնական ապրանքախմբերից հետևյալների կտրվածքով` «Թանկարժեք մետաղի թափոն և ջարդոն», «Մոլիբդենի հանքաքար, խտանյութ», «Ժամացույցի թափք, մասեր», «Ծիրան, բալ, դեղձ, կեռաս, հոն», «Ավտոմեքենա մարդատար» և «Ոսկի անմշակ կամ կիսամշակ, փոշի»: Իսկ ամենամեծ անկումը`20% գրանցվել է «Ալյումինե փայլաթիթեղներ<0,2մմ»: 2019թ.-ի առաջին յոթ ամիսներին 2018թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ 10 հիմնական արտահանվող ապրանքային խմբերից ամենամեծ աճը` 9.6 անգամ գրանցվել է թանկարժեք մետաղի թափոնի և ջարդոնի պարագայում՝ կազմելով 39.4 մլն ԱՄՆ դոլար: Իսկ ամենամեծ անկումն արձանագրվել է ադամանդե քարի կտրվածքով` 30.0%` կազմելով 34.4 մլն ԱՄՆ դոլար:

Այսպիսով` դիտարկվող ժամանակահատվածում 15 հիմնական գործընկեր երկրներին բաժին է ընկել արտահանման ծավալների ավելի քան 95%-ը, իսկ 15 ապրանքային խմբի պարագայում՝ շուրջ 80%-ը, ինչն էլ ևս մեկ անգամ փաստում է ավելի դիվերսիֆիկացված արտահանման կառուցվածք (ըստ շուկաների և ապրանքների) ունենալու մասին, որպեսզի նվազի ՀՀ տնտեսության խոցելիությունը արտաքին գործոնների` հատկապես մետաղների համաշխարհային գների տատանումների և ՌԴ տնտեսության վիճակի հանդեպ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ