Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հեղափոխականներն իրենց քայլելու, ճանապարհներ փակել-բացելու վարձն են ուզում Փաշինյանից. մեկնաբանում է ՔՊ խոսնակը

am
ete-gorci-hamar-en-im-koxqov-qaylel--aveli-lav-e-het-qaylen-gyoumri-pasinyanic-paston-en-ouzoum-meknabanoum-e-qp-xosnake

Յուրաքանչյուր նշանակում տեղի է ունենում առաջին հերթին հիմք ընդունելով մարդկանց մասնագիտական հմտությունները՝ անկախ նրանից, թե իրենք հեղափոխության օրերին նստել են, քայլել, թե պառկել: Այս մասին ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում ասաց "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության մամլո քարտուղար Վահան Կոստանյանը:

Հիշեցնենք, որ մամուլում լուրեր են տարածվել, թե երկրում իշխանակռիվ է, հեղափոխականները իրենց՝ քայլելու , ճանապարհներ փակել-բացելու վարձն են ուզում Փաշինյանից: Նշենք նաև, որ այս լուրը չէր հերքել ԱԺ «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր, «ՔՊ» կուսակցության անդամ Լենա Նազարյանը:

Նազարյանը ասել է, որ կուսակցության անդամների ժողովի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել է, եթե գործի համար են իմ կողքով քայլել, ավելի լավ է հետ քայլեն Գյումրի:

«Պետություն կառավարելը ընկերների համար լավություն անել չէ: Մարդիկ պետք է կարող լինեն այդ բեռը ստանձնելու: Վարչապետի ասածն այն է եղել, որ պետք է ինքնակրթվել եւ նոր վերցնել պատասխանատվություն»,- ասել է Լենա Նազարյանը:

Վահան Կոստանյանի կարծիքով՝խոսակցությունները, թե Նիկոլ Փաշինյանի կառավարությունը այս մոտեցմամբ է շարժվել կադրային քաղաքականության հարցում չեն համապատասխանում իրականությանը, քանի որ ժամանակը ցույց է տվել, որ նշանակված պաշտոնյաները արդարացնում են իրենց:

«Այն մարդիկ, որոնք չեն արդարացնի իրենց նկատմամբ եղած սպասելիքները՝ հրաժեշտ կտան զբաղեցրած պաշտոնին»,- ասաց նա:

ՔՊ խոսնակը մեջբերելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսքերը՝ նշեց, որ ոչ ոք ապահովագրված չէ սխալներից. «Կարևորն այն է, որ սխալ կադրային քաղաքականությունը ժամանակին փոփոխվի, իսկ այդպիսի փոփոխություններ իրականացնելու կաշկանդվածություն՝ մեր քաղաքական թիմը չունի»:

Պատասխանելով հարցին, թե այս հանգամանքով պայմանավորված հնարավո՞ր է հասարակության կողմից վստահության անկում լինի ՔՊ-ի հանդեպ, Կոստանյանը նշեց. «Ես կարծում եմ, որ մարդիկ թեկուզ ոչ առաջին պահին, բայց գոնե հետո ընդունում են նշանակումների իրավացիությունը: Մենք բազմիցս նշել ենք, որ մեր քաղաքական թիմը չի պատրաստվում կառչած մնալ զբաղեցրած պաշտոններին»:

ՔՊ խոսնակը համոզված է, եթե հասարակությունը որոշի այլևս չվստահել Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմին՝արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ իր ձայնը կտա այլ քաղաքական ուժի:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ