Հայաստանը իր խորքում բաղկացած է իրենց հողին կրքոտ կերպով կապված գյուղացիներից: Հայերը չեն դադարել իրենց երկրում հաստատակամորեն բնակվելուց
Անտուան Մեյե

Եթե Հայաստանն իրեն չդիրքավորի որպես ԱՄՆ բարեկամ երկիր, ապա կարող է և անտեսվել Նահանգների կողմից. Հայկ Մարտիրոսյան

ete-hayastann-iren-cdirqavori-orpes-amn-barekam-erkir--apa-karox-e-e-antesvel-nahangneri-koxmic-hayk-martirosyan

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի զրուցակիցն է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:

Նախօրեին տեղեկատվություն հրապարակվեց, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է և հանդիպում է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ օգնական ու ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի ու Ռուսաստանի հարցերով ավագ տնօրեն Ֆիոնա Հիլի հետ։ Նշվում է, որ այցի ընթացքում նա հանդիպումներ է ունենալու ամերիկացի մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Կա կարծիք, որ «թավշյա» հեղափոխությունից հետո Երեւան-Վաշինգտոն հարաբերություններում լուրջ առաջընթաց չի գրանցվում: Այդ տեսնակյունից որքանո՞վ է կարևորվում ԱԽ քարտուղարի այցելությունը:

-Եթե ԱԽ քարտուղարը քաղաքական ֆիգուր լիներ, կամ Երևանում լուրջ քաղաքական որոշումներ ընդունելու և քայլեր կատարելու փորձառություն ցուցաբերած լիներ, ապա այդ այցին կարելի կլիներ որպես Երևանից արվող քայլ՝ լուրջ մեկնաբանություններ տալ: Բայց դա այդպես չէ: Չնայած այդ հանգամանքին՝ ամերիկյան կողմը բավական բարձր մակարդակով է ընդունել Հայաստանի ԱԽ քարտուղարին և դա արդեն լավ է: Լուրջ առաջընթաց այսպիսի այցերը չի կարելի գնահատել: լուրջ առաջընթացներ արձանագրվում են տարբեր երկրների հետ առավել մերձեցմանն ուղղված հստակ ընդգծված քաղաքական գիծ վարելու պարագայում: Դրվագային հարյուրավոր այցեր կարող են լինել և բոլորն էլ՝ ապարդյուն:

- Ի՞նչ օրակարգով Հայաստանը պետք է աշխատանքներ տանի Միացյալ նահանգների հետ: Հարաբերությունների սերտացման:

-Դա մի թեմա է, որը Հայաստանի համար, որպես ԱՄՆ տեսանկյունից անչափ կարևոր մի տարածաշրջանի երկրի՝ մեծապես կենսական է, բայց որը Հայաստանում ավանդաբար չեն հասկացել: Նահանգների ներգրավվածությունը այս տարածաշրջանում շեշտակիորեն մեծացել է և բացառված չեն նոր ռազմական կոնֆլիկտները: Եթե Հայաստանն իրեն չդիրքավորի որպես ԱՄՆ բարեկամ երկիր, որ բարեկամ է նաև իր լավ հարևաններին, ապա կարող է և անտեսվել Նահանգների կողմից, որն իր հերթին կարող է բերել Հայաստանի համար տխուր հետևանքների: Ցավոք, Երևանում այս և հարակից հանգամանքները լավ չեն ընկալում և պատկերացնում են բարի խոսքեր հղելու և բարի հարաբերությունների մասին անվերջ խոսելու տիրույթում:

-Անցյալ տարի ԱՄՆ նախագահի անվտանգության հարցով խորհրդական Ջոն Բոլթոնի այցից հետո ամերիկյան ավելի բարձրաստիճան պաշտոնյա Հայաստան չի ժամանել: Դա մտահոգի՞չ հանգամանք է և ի՞նչ անելիքներ ունի հայկական կողմն այս առումով:

-Կրկին. այցերը կարևոր չեն, կարևոր են իրական, հաճախ նաև կուլիսային շփումները: Հայաստանը շարունակում է վարել բացառապես միավեկտոր արտաքին քաղաքականություն և այլ գործընկերների հետ հարաբերությունների իրական սերտացման բացակայությունը հենց այստեղ պետք է փնտրել:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ