Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Եթե ժողովրդի բողոքն էին բարձրացնում, ամեն դատարանի դիմաց պետք է 3-4 հազար հոգի մարդ լիներ, ոչ թե 3-4. սահմանադրագետ

am
ete-joxovrdi-boxoqn-ein-barcracnoum--amen-datarani-dimac-petq-e-3-4-hazar-hogi-mard-liner--oc-te-3-4-sahmanadraget

«Դատարանների մոտ ակցիա անելն ու մուտքերը փակելը Սահմանադրության կոպիտ ոտնահարում է»,- այս մասին ՀԱՅ ՁԱՅՆ-ի հետ զրույցում, անդրադառնալով ստեղծված իրավիճակին, ասաց սահմանադրագետ Վարդան Այվազյանը: 

«Այն, որ իրավական պետություն ենք, որ հանրային իշխանությունները սահմանափակված են մարդու իրավունքներով ու ազատություններով, որ կա իշխանությունների բաժանում և հավասարակշռում, պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձիք միայն իրավասու են կատարել այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են սահմանադրությամբ և օրենքներով... այս ամեն ինչը սահմանադրական կարգի, հիմունքների, Սահմանադրության մեջ 1-ից 6-րդ հոդվածներն են, որոնք խախտվել են»,- նշեց սահմանադրագետը:

Մեր զրուցակցի կարծիքով՝ նաև ճիշտ չէ մեջբերումը, երբ ասվում է, որ այն, ինչ կատարվում է, ժողովրդի պահանջն է. «Դատական իշխանությունը միակն է, ի տարբերություն գործադիր ու օրենսդիր իշխանությունների, որ հնարավորինս պետք է լինի ապաքաղաքականացված, բացառապես իրավունքի տիրույթում: Իսկ որ ասում ենք ժողովուրդ, հետևում ենք՝ ամեն դատարանի դիմաց մի քանի հոգի հոգեհուզական ապրումներով իբր մուտք ու ելք են փակում: Եթե մենք այդ զանգվածին ժողովուրդ ենք անվանում, ուրեմն մենք որևէ գաղափար չունենք ժողովուրդ հասկացության մասին և չենք հասկանում, թե ի՞նչ է ժողովրդավարությունը: Իսկ ժողովրդավարությունը միանշանակ հասկացություն է, ինչպես բազմապատկման աղյուսակը, չի կարող 2 անգամ 2-ի վերաբերյալ վարչապետն այն մոտեցում ունենա, դատական իշխանությունը՝ այլ մոտեցում, մեկ ուրիշը՝ այլ ու լինի ժողովրդավարություն, դա ընդհանրապես մոտ չի ժողովրդավարությանը»:

  Վարդան Այվազյանը նաև ընդգծեց, որ ժողովրդի ձայնը չի կարող բարձրացվել անօրինական ձևով, ինչն այսօր արվում է. «Ժողովրդի ձայնի բարձրացնելու հիման վրա եկեք մտնենք տները, բոլոր դատավորներին մորթեք, դուրս եկեք, դա ավելի լավ լուծում կլինի: Մեկ է՝ երկու մոտեցումներն էլ Սահմանադրության և օրենքների տիրույթում չեն, անօրինական են: Ժողովրդի ձայնը չի կարելի անօրինական բարձրացնել, ժողովրդի ձայնը բարձրացնում են Սահմանադրության և օրենքների շրջանակներում ու տիրույթում»:

Սահմանադրագետի խոսքով՝ դատարանների մուտքերը փակելը ոչ միայն անօրինական գործողություն է, այլև այդ կերպ ոտնահարվում են այն մարդկանց իրավունքները, որոնց դատական նիստերն այսօր պետք է տեղի ունենային. «Այսօր 750 գործ, որ պետք է քննվեր, չի քննվել դատարաններում, առնվազն 750 մարդու կամ ընտանիքի իրավուքններ են ոտնահարվել. սրան ի՞նչ կարելի է ասել: Ես կարծում եմ, որ այս ճանապարհով չպետք է արվեր, այդ գործողությունները պետք է համակարգված մշակվեին, իրավական հիմք ստանային՝ օրենքի մակարդակով կամ ենթաօրենսդրական ակտերի և սկսեին կյանքի կոչել:

  Իմաստ չուներ դատարանների մուտքերը փակել և դրանով ցույց տալ, որ ժողովրդի բողոքն են բարձրացնում: Եթե ժողովրդի բողոքն էին բարձրացնում, ամեն դատարանի դիմաց պետք է առնվազն 3-4 հազար հոգի մարդ լիներ, ոչ թե 3-4 հոգի»:

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ