Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Եթե կան ծրագրեր, ապա ֆինանսավորում անպայման գտնվելու է. Արայիկ Հարությունյան

am
ete-kan-cragrer--apa-finansavoroum-anpayman-gtnvelou-e-arayik-haroutyounyan

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր Երևանի պետական համալսարանում ներկա է գտնվել  հունիսի 3-7-ը տեղի ունեցող  ֆիզիկային նվիրված միջազգային գիտաժողովին, որը կազմակերպել է Տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոնը («ICTP») Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի հետ համատեղ:

Նախարարն իր խոսքում նշել է, որ ֆիզիկայի ոլորտը Հայաստանում ավանդաբար զարգացած է եղել, և նախկինում ունեցել ենք տպավորիչ ձեռքբերումներ, սակայն Խորհրդային Միության փլուզումից հետո ոլորտում տարիներով կուտակված խնդիրներ կան։ Չնայած այդ հանգամանքին, նախարարի խոսքով, Հայաստանն այժմ գտնվում է շրջադարձային փուլում:

«Այժմ մենք կրթության և գիտության ոլորտի շրջադարձային փուլում  ենք գտնվում,   և կարծում եմ, որ նման գիտաժողովները նոր լիցք կհաղորդեն գիտության նոր ծրագրերին: Մեր երկրում մեկ տարի առաջ տեղի են ունեցել լրջագույն փոփոխություններ, որոնք իրենց ազդեցությունն են ունեցել նաև կրթության և գիտության  ոլորտում։ Հայաստանի ներկա կառավարության գործելաոճն այս ոլորտում հիմնված է հետևյալ մոտեցման վրա` եթե կան ծրագրեր, ապա ֆինանսավորում անպայման գտնվելու է, և կառավարությունն այս հարցում մեծապես աջակցելու է գիտնականներին»,-նշել է նախարարը։

Ֆիզիկայի միջազգային գիտաժողովի երկշաբաթյա  ծրագրի առաջին փուլում տեղի են ունեցել դասախոսություններ, որին հաջորդել է քառօրյա գիտաժողովը: Նշենք, որ գիտաժողովը մեկնարկել է  հունիսի 3-ին, աշխատանքները կամփոփվեն հունիսի 7-ին: Գիտական միջոցառմանը մասնակցում են աշխարհի մի շարք երկրներից ժամանած գիտնականներ:

Լրահոս

Նմանատիպ նորություններ