Եթե կլինեն վերահսկելի խնդիրներ, «Լիդիան» ընկերությունը կշարունակի իր գործունեությունը. փոխվարչապետ (տեսանյութ)

am
ete-klinen-xndirner--oronq-verahskeli-en--lidian-enkeroutyoune-sarounakelou-e-ir-gorcouneoutyoune-poxvarcapet-tesanyout

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն, անդրադառնալով Ամուլսարի հետ կապված խնդրին և «Լիդիան» ընկերության գործունեությանը, ասաց. «Ըստ նախնական պայմանավորվածության՝ մայիսի վերջին Քննչական կոմիտեին են հանձնվելու հետազոտության նախանական արդյուքնները, ուստի նախնական պատկերն արդեն հստակ կլինի: Կարծում եմ, ըստ այդ հետազոտությունների արդյունքների էլ կառավարությունը կշարժվի»:

Ավինյանը նաև ընդգծեց, որ որևէ տնտեսվարողի նկատմամբ խտրական վերաբերմունք չկա և չի կարող լինել. «Հետևաբար, եթե բնապահպանական որևէ խնդիր չի առաջանալու կամ կլինեն խնդիրներ, որոնք վերահսկելի են, «Լիդիան» ընկերությունը շարունակելու է իր գործունեությունը»:

Ավելին՝ տեսանյութում:

Լրահոս

Նմանատիպ նորություններ