Պիկասսոն վախենում էր ժամանակից, իսկ իմ հույսը ժամանակի վրա է:
Երվանդ Քոչար

Եթե պատերազմի անմիջական սպառնալիք լինի, ես կասեմ. Տոնոյան

am en ru
ete-paterazmi-anmijakan-sparnaliq-lini--es-kasem-tonoyan

Երեկվա և այսօրվա զեկույցներով սահմանին համեմատաբար կայուն վիճակ է: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Վերջինս, անդրադառնալով սահմանին հակառակորդի անօդաչու սարքերի և հատուկ ջոկատայինների կուտակումներին, ասաց, որ մեր կողմից ևս կան անօդաչու սարքերի և  հատուկ ջոկատայինների կուտակումներ:

Նախարար Տոնոյանը խոսեց նաև Ապրիլյան պատերազմը քննող խորհրդարանական հանձնաժողովի գործունեության մասին: Տոնոյանը նշեց, որ սիրով կհամագործակցի հանձնաժողովի հետ: Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյո՞ք գաղտնիքների փոխանցումը հանձնաժողովի անդամներին վնաս չի հասցնի ԶՈւ-ին: Նախարարը պատասխանեց. «Հանձնաժողովի բոլոր անդամները պետք է համապատասխան թույլտվություն ունենան, կարծում եմ, որ Պաշտպանության հանձնաժողովի անդամները ունեն այդ թույլտվությունը»:

Նախարարը, սակայն, հրաժարվեց մեկնաբանել թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները՝ նշելով, որ այս փուլում նախարարությունը վերլուծում է դրանք:

Տոնոյանը միայն նշեց. «Եթե պատերազմի անմիջական սպառնալիք լինի, ես ձեզ կասեմ»:  

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ