Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

«Եթե պետք է մարդ կալանավորեն, չեմ գա». Նորատ Տեր-Գրիգորյանցին հրավիրել են ապրիլյանի հարցով քննիչ հանձնաժողով. «Ժողովուրդ»

am
ete-petq-e-mard-kalanavoren--cem-ga-norat-ter-grigoryancin-hravirel-en-aprilyani-harcov-qnnic-hancnajoxov-joxovourd

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը որոշում է կայացրել սեպտեմբերից իրենց աշխատանքներին մասնակցելու հրավեր ուղարկել ռազմական ոլորտում պրոֆեսիոնալ մարդկանց։

Բանն այն է, որ հանձնաժողովի անդամներն այս ժամանակահատվածում հասկացել են, որ պատերազմի հանգամանքներ բացահայտելը շատ բարդ գործընթաց է, ու իրենց կենսափորձը եւ ընդհանրապես մասնագիտական ունակությունները չեն բավականացնում պարզելու պատերազմի բոլոր հանգամանքները։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանձնաժողովը նպատակ ունի ներգրավել նաեւ ՊՆ նախկին փոխնախարար Նորատ Տեր-Գրիգորյանցին։ Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, թե հրավեր դեռ չի ստացել, սակայն կգա մեկ պայմանով։

«Եթե այդ հանձնաժողովը ստեղծվում է, որպեսզի կալանավորեն կամ բերդ նստեցնեն նրան, ով որ սխալ է թույլ տվել, այդ դեպքում ես չեմ գա, բացահայտելու, օգնելու համար՝ սիրով։ Թե չէ մարդիկ այլեւս չեն գնա պատերազմի, կասեն՝ դե դուք գնացեք...», - նշեց նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ