Շուրթերիս դեռ չի դողացել ոչ մի սուտ երդում: Սուտ երդումները միայն մեղավոր շուրթերն են սերտում:

Համո Սահյան

Եթե քրդական պետություն հիմնվի Արևմտյան Հայաստանի տարածքում, այլևս ոչ մի թիզ հող չենք կարողանա հետ վերցնել. Տիրան Լոքմագյոզյան (տեսանյութ)

ete-qrdakan-petoutyoun-himnvi-aremtyan-hayastani-taracqoum--ayles-oc-mi-tiz-hox-cenq-karoxana-het-vercnel-tiran-loqmagyozyan-tesanyout

Արևմտյան Հայաստանի տարածքում քրդերն արդեն բազմամիլիոն ժողովուրդ են, և նրանք հասել են այն կետին, որ իրենց բնակություն հաստատած տարածքները դիտարկում են որպես Քուրդիստան: Այս մասին ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում ասաց թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը՝ նկատելով, որ դրան զուգահեռ Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն չի խոսում պահանջատիրության մասին, այլև պատրաստ է զիջումների:

«Թեև իրենք այսօր ստացել են իրենց իրական հայրենիքը՝ Իրաքի հյուսիսային տարածքը, սակայն դրանով չեն բավարարվում: Հատկապես Թուրքիայում ապրող քրդերն ուզում են անպայման Արևմտյան Հայաստանի տարածքը որպես քրդական պետություն ճանաչել»,- նշեց մեր զրուցակիցը:

Ո՞րբ է մեզ ավելի ձեռնտու կամ ո՞րն է ավելի վտանգավոր մեզ համար՝ այդ տարածքների վրա թուրքակա՞ն տարրի գոյությունը, թե՞ քրդական: Ըստ Տիրան Լոքմագյոզյանի՝ քրդական պետության հիմնումը շատ ավելի վտանգավոր է. «Պատճառը պարզ է. թուրքերն արդեն ճանաչված են որպես ցեղասպանություն իրագործած, Արևմտյան Հայաստանը գրաված և հայերին այնտեղից քշած պետություն, իսկ քրդերն այսօր ճանաչած են որպես ճնշված և հողերի անկախության համար պայքարող ազգ: Եթե այդ պայքարում քրդերը հաղթեն, աշխարհը չի հիշելու, որ ժամանակին այդտեղ Արևմտյան Հայաստանն է, այլ ասելու են՝ քրդերը պայքարեցին ու հասան իրենց անկախությանը, իրենց հողերի ազատագրմանը: Այսինքն, եթե այդ պետությունը հիմնվի, այլևս ոչ մի թիզ հող չենք կարողանա հետ վերցնել»:

Սակայն, ցավոք սրտի, Հայաստանի Հանրապետության կողմից այսօր չի նկատվում ակտիվություն Արևմտյան Հայաստանին վերաբերող հարցերում: «Այսօր շատ մարդիկ Հայաստանում մտածում են ինչ-որ զիջումների գնալ Ղարաբաղի հարցում, էլ ինչի՞ մասին է խոսքը: Մեր պետությունը կարո՞ղ է ինչ-որ ծրագիր ունենալ, ինչ-որ ճանապարհային քարտեզ ունենալ, իհարկե ոչ: Ես չեմ տեսնում: Ավելին, ցեղասպանության խնդիրը, մեր ազգի ունեցվածքի խնդիրն ամբողջովին անտեսված է, այդ հարցով զբաղվող չկա: Տասնյակ տարիներ այդ ամենը դրվեց սփյուռքահայերի ուսերին, ասեցին՝ դուք հայկական դատով զբաղվեք, մենք էլ ուրիշ գործերով կզբաղվենք: Բայց սփյուռքահայությունը պետություն չէ, ուժ չունի»,- ասաց Լոքմագյոզյանը:

Նա նկատեց, որ այսօր արդեն սփյուռքահայությանն էլ ենք անտեսում. հազիվ մի նախարարություն էինք կազմել, դա էլ ենք վերացնում. «Պատկերացրեք, այս ազգի 2/3-ը կազմում է սփյուռքահայությունը, սակայն այն անտեսված է»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ