Հայաստանը իր խորքում բաղկացած է իրենց հողին կրքոտ կերպով կապված գյուղացիներից: Հայերը չեն դադարել իրենց երկրում հաստատակամորեն բնակվելուց
Անտուան Մեյե

Եթե ստացվի մեզ պառակտել, ղարաբաղցի-հայաստանցի բաժանել` կկորցնենք ամեն ինչ. Գևորգ Գևորգյան

ete-stacvi-mez-paraktel--xarabaxci-hayastancou-bajanel--kkorcnenq-amen-inc-georg-georgyan

Օրերս երգահան Ռուբեն Հախվերդյանը, հյուրընկալվելով Համլետ Ղուշչյանի «Բաց օրը» հաղորդմանը, արցախցիների մասին ասել էր․ «Մաքրվեք ստեղից, վեկալեք, գնացեք ձեր մշակույթով, ձեր մուղամներով, ձեր նամազներով։ Հազիվ Երևանը մի քիչ մաքրվել, քաղաք էր դարձել էս քաղաքը, բայց Ղարաբաղից թուրքական երաժշտությունը եկավ ու արմատակալեց»։

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում ազատամարտիկ, ռազմական և հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը նկատեց՝ բոլոր պետությունները լավ գիտեն, երբ հայերը դառնում են մեկ բռունցք, անպարտելի են, դրա համար փորձում են մեզ պառակտել: Եթե պառակտվենք` ամեն ինչ կկորցնենք:

«Խնդիրը ոչ այնքան դրա մասին խոսողներն են, այլ այն, որ այդպիսիք ունեն համակիրներ: Ո՞նց կարելի է նման կարծիք ունեցողների կողքին կանգնել ու այդ գաղափարը զարգացնել: Ես չեմ հասկանում՝ դա՞ է ազատ խոսքի իրավունքը, հիմա՞ է այդ գաղջ մթնոլորտը, թե՞ նախկինում էր: Իմ կարծիքով՝ հիմա ավելի գաղջ մթնոլորտ է: Մարդիկ, ովքեր նման կարծիքներ են արտահայտում, մեր պատմությունից տեղյակ չեն, չգիտեն մեր երկրի գլոբալ խնդիրը»,- ասաց ազատամարտիկը:

Շարունակությունը՝ ՀԱՅ ՁԱՅՆ-ի տեսանյութում

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ