Հայրենիքից դուրս երջանկություն չկա, թող յուրաքանչյուր ոք արմատներ գցի հարազատ հողում:
Տուրգենև

Euronews-ն անդրադարձել է Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի վերջին հրաժեշտին (տեսանյութ)

am en es ru
euronews-snal-sujet-o-prosanii-v-stambule-s-konstantinopolyskim-patriarxom-aac-mesropom-mutafanom

«Euronews» հեռուստաընկերությունն անդրադարձել է Պոլսո Հայոց 84-րդ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի վերջին հրաժեշտի արարողությանը:

Լրատվամիջոցի պատրաստած տեսանյութում նշվում է, որ հայ համայնքը պետք է նոր պատրիարք ընտրի, սակայն թուրքական իշխանությունները կարող են միջամտել ընտրություններին:

«Մտահոգություններ կան, որ Անկարան կխոչընդոտի ընտրությունները, եթե նրա համար անցանկալի թեկնածուն ֆավորիտ դառնա», - ասվում է ռոպորտաժում:

Նաև նշվում է, որ Պոլսո հայոց պատրիարքարանը հիմնադրվել է 15-րդ դարում եւ 19-րդ դարի սկզբին այն ունեցել է շուրջ 3000 տաճար: Այժմ, ըստ «Euronews»-ի լրագրողի, պատրիարքությանը պատկանում է ընդամենը 40 տաճար, իսկ մնացածները կա՛մ ավերված են, կա՛մ ավերակների վերածվել:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ