Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները դադարեցնելու մասին

es am en
european-parliament-votes-to-suspend-turkeys-eu-membership-bid

Եվրոպական խորհրդարանը կողմ է քվեարկել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ բանակցեությունների կասեցմանը: Որպես հիմնավորում է ընդունվել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օրոք երկրի՝ քաղաքական և ժողովրդավարական արժեքներից հեռանալը:

Ինչպես տեղեկանում ենք euronews-ից, Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների կասեցման բանաձևի օգտին քվեարկել է Եվրախորհրդարանի 370 պատգամավոր, դեմ է եղել 109, իսկ 143 պատգամավոր ձեռնպահ է եղել։

ԵԽ-յում մտահոգված են Թուրքիայում մարդու իրավունքների, օրենքի գերակայության, լրատվամիջոցների ազատության շուրջ ստեղծված վիճակով:

Նշվում է, որ բանաձևին դեռ պետք է կողմ քվեարկեն ԵՄ անդամ պետությունների: Եթե նրանց մեծամասնությունը հավանություն տա բանաձևին, ապա դա կհանգեցնի ԵՄ-ի կողմից Թուրքիային տրամադրվող մի շարք ծրագրերի ֆինանսավորման դադարեցման:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ