Իմաստուն ու հասուն ազգերը, իրենց ունեցած տաղանդների վրա ինչքան էլ առատ-առատ ծախսեն, լավ են իմանում, որ այսուամենայնիվ, շատ էժան գնով շատ թանկ բան են ձեռք բերում:
Հովհաննես Թումանյան

Եվրագավաթներում հայկական թիմերի հնարավոր մրցակիցները հայտնի են

evragavatneroum-haykakan-timeri-hnaravor-mrcakicnere-haytni-en

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը տեղի է ունենալու հունիսի 18-ին Շվեցարիայի Նիոն քաղաքում։ Արդեն հայտնի է դարձել այն ակումբների ցանկը, որոնք հնարավոր է վիճականության արդյունքում մրցեն մեր հայկական ակումբների դեմ։ Մեր ակումբներից «Փյունիկը», «Բանանցը» ու «Ալաշկերտը» ընդգրկված են համապատասխանաբար 9-րդ, 3-րդ և 6-րդ խմբերում:

 

Սկսենք «Փյունիկից», որի հավանական մրցակիցներն են.

 

«Կրայովա 1948» (Ռումինիա)

«Բալցան» (Մալթա)

«Լաչի» (Ալբանիա)

«Շկուպի» (Մակեդոնիա)

«Պետրոկուբ» (Մոլդովա)

«Նարվա-Տրանս» (Էստոնիա

Բանանց՝«Տոբոլ» (Ղազախստան)

«Կուկեսի» (Ալբանիա)

«Ստյաուա» (Ռումինիա)

«Չուկարիչկի» (Սերբիա)

«Մաքաբի Հայֆա» (Իսրայել)

Ալաշկերտ՝Չիխուրա» (Վրաստան)

«Ռիգա» (Լատվիա)

«Հոնվեդ» (Հունգարիա)

«Սկոպյե» (Մակեդոնիա)

«Ռադնիկ» (Բոսնիա և Հերցեգովինա)։

 

Իսկ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլին Հայաստանի առաջնությունից կմասնակցի երկրի նորընծա չեմպիոն «Արարատ-Արմենիան», որի հավանական մասնակիցներ կլինեն Աստանան, Լուդոգորեցը, Ցրվենա Զվեզդան, Շկեդիան և Աիկ-ը։

Եվրոպական մրցաշարերից առաջ հաջողություն ենք մաղթում մեր բոլոր ակումբներին և ցանկանում գերազանց արդյունքներ, քանզի ակումբային ֆուտբոլի զարգացումը կխթանի ազգային հավաքականի էլ ավելի հաջող ելույթին։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ