Եվրագավաթներում մասնակցելու իրավունք ստացած հայկական ակումբների անունները հայտնի են

evragavatneroum-masnakcelou-iravounq-stacac-haykakan-akoumbneri-anounnere-haytni-en

Բարձրագույն խմբի ավարտից երեք տուր առաջ հայտնի են դարձել բոլոր չորս ակումբների անունները, որոնք հանդես են գալու 2019-2020 թթ. մրցաշրջանի եվրագավաթներում (Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի որակավորման փուլերում)։

 

33-րդ տուրում հինգերորդ տեղում ընթացող Վանաձորի «Լոռին» անակընկալ կերպով պարտվեց «Արարատին» և կորցրեց «Ալաշկերտից» բացի առաջատար քառյակից որևէ թիմին շրջանցելու հնարավորությունը: Վանաձորցիներն ունեն 39 միավոր, իսկ երրորդ տեղում ընթացող «Բանանցը»՝ 50: «Լոռին» կարող է առավելագույնը 48 միավոր վաստակել: Նույնիսկ «Ալաշկերտին» (46) շրջանցելու ու չորրորդ տեղ բարձրանալու դեպքում միևնույն է վանաձորցիները Եվրագավաթի ուղեգիր չեն ստանա, որովհետև Հայաստանի գավաթակիր է դարձել «Ալաշկերտը» և ապահովել է Եվրոպա լիգայի ուղեգիրը:

 

Այսպիսով, հաջորդ մրցաշրջանի եվրագավաթներում Հայաստանը ներկայացնելու են «Փյունիկը», «Բանանցը», «Արարատ-Արմենիան» և «Ալաշկերտը»։ Իսկ ահա Հայաստանի չեմպիոն դարձած թիմը հանդես կգա Չեմպիոնների լիգայում, իսկ մյուս երեքը` Եվրոպա լիգայում:

 

Հիշեցնենք, որ անցյալ տարի Երևանի «Փյունիկը» հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլ։

Լրահոս

Նմանատիպ նորություններ