Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Եվրամիությունը 25 մլն եվրո լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին

evramioutyoun-25-mln-evro-lracoucic-ajakcoutyoun-ktramadri-hayastanin

Եվրամիությունը ավելացրել է Հայաստանին տրվող աջակցության չափը 25 մլն եվրով: Արդյունքում 2019 թվականին ԵՄ կողմից Հայաստանին որպես աջակցություն կտարամադրվի 65 մլն եվրո: Այս մասին ԱԺ-ում 2018 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվության ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Եվրամիության հետ հարաբերությունների դրական դինամիկայի արտահայտություններից էր այն, որ 2019-ի համար ԵՄ-ի տարեկան գործողությունների ծրագրի ներքո առաջարկությունների ամփոփման ընթացքում են Հայաստանի համար նոր տեխնիկական աջակցության ծրագրերը: 2019-ի համար Եվրամիության կողմից նախատեսված էր 40 մլն եվրոյի չափով աջակցություն, որին ավելացվում է լրացուցիչ 25 մլն եվրոյի ֆոնդ: Ընդհանուր 65 մլն եվրոյի չափով աջակցություն ենք ունենալու ԵՄ-ի կողմից, ինչը կտրականապես աճել է  2018-ի և առավել ևս 2017-ի համեմատ»,- ասաց նախարարը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ