Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին Երևանում

am
evrasiakan-tntesakan-barcragouyn-xorhrdi-niste-texi-kounena-hoktemberi-1-in-ereanoum

Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին Երևանում: Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ճեպազրույցում:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանն անհամբերությամբ է սպասում ԵՏՄ պետությունների ղեկավարներին ընդունելու հնարավորությանը: Միաժամանակ նիստի շրջանակում տեղի կունենա միջազգային համաժողով՝ նվիրված տարանցման հնարավորություններին:

Հիշեցնենք, որ ներկայումս կառույցում նախագահում է Հայաստանը: 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ