Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Եվրո-2019. Եզրափակչում կմրցեն Պիրենեյան թերակղզու հավաքականները

am
evro-2019-ezrapakcoum-kmrcen-pireneyan-terakxzou-havaqakannere

Հայաստանում ընթացող մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնությունը թևակոխեց վճռակակ փուլ: Երեկ ավարտվեցին կիսաեզրափակիչ հանդիպումները, և արդեն հայտնի են եզրափակչի մասնակիցները։

Առաջին խաղում «Բանանց» մարզադաշտում Պորտուգալիան մրցեց Իռլանդիայի ընտրանու հետ և 4.0 հաշվով փայլուն հաղթանակ տարավ վերջինիս նկատմամբ։ Պորտուգալիայի հավաքականից խաղի հերոսը «Բենֆիկայի» հարձակվող Գոնսալո Ռամոսն է, որը 3 գոլի հեղինակ դարձավ: Մեկ անգամ էլ աչքի ընկավ Վիկտոր Ֆերեյրան՝ անվրեպ իրացնելով 11 մետրանոց հարվածը։ Պորտուգալիայի հավաքականն արդյունքում արժանիորեն վաստակեց եզրափակչի ուղեգիրը։

 

Կիսաեզրափակչի մյուս խաղում մրցում էին Իսպանիայի և Ֆրանսիաի հավաքականները, որոնք հաղթանակի համար իսկապես կռիվ տվեցին։ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում հավասար պայքարում այդպես էլ գոլեր չգրանցվեցին, ոչ էլ ավելացված ժամանակում, և թիմերը մոտեցան 11 մետրանոց հարվածաշարին։ Այս փուլում բախտը ժպտաց իսպանացիներին, որոնք 4.3 ընդհանուր հաշվով հաղթեցին ֆրանսիացիներին:

 

Այսպիսով, հուլիսի 27-ին եզրափակչում կտեսնենք Պիրենեյան թերակղզու հզոր դերբի՝  Իսպանիայի և Պորտուգալիայի հավաքականների կատարմամբ։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ