Եվրո-2019. Հայաստանի հավաքականը մրցաշարն ավարտեց պարտությամբ

evro-2019-hayastani-havaqakane-mrcasarn-avartec-partoutyamb

Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությունը մեր հավաքականի համար ավարտված է։ Խմբային փուլում մեր հավաքականը չկարողացավ դիմադրություն ցույց Պորտուգալիայի, Իսպանիայի և Իտալիայի հավաքականներին։ Վերջին խաղում մեր տղաները պարտվեցին պորտուգալացիներին։

 

Խաղի առաջին կեսում պորտուգալացիներին 11-մետրանոց հարվածով առաջ մղեց Վիտոր Ֆերեյրան, իսկ երկրորդ խաղակեսում աչքի ընկան նաև Ժոաու Մարիուն և Տյագո Գուվեիան: Վերջինս դուբլ ձևակերպեց:

 

Այսպիսով, Արթուր Ոսկանյանի թիմը պարտվեց բոլոր երեք խաղերում և 0 միավորով խմբում գրավեց վերջին տեղը: Բոլոր հանդիպումներում մեր թիմը 4-ական գոլ բաց թողեց: Պորտուգալիան 7 միավորով գրավեց առաջին տեղը՝ հետևում թողնելով իսպանացիներին։

Լրահոս

Նմանատիպ նորություններ