Եվրո-2020. Հունաստան-Հայաստան. ամեն ինչ կամ ոչինչ

evro-2020-hounastan-hayastan-amen-inc-kam-ocinc

Եվրո-2020-ի նախընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականը այսօր` 22։45-ին՝ Աթենքում ուժերը կչափի Հունաստանի ընտրանու հետ։ Հույների հետ այս հանդիպումը մեր ընտրանու համար 5-րդը: Մինչ այժմ երկու թիմերը միմյանց դեմ խաղացել են 4 անգամ՝ 2 դեպքում կրկին Եվրոպայի առաջնության նախընտրական փուլում, 2 անգամ էլ ընկերական խաղի շրջանակներում: Այս հանդիպումներում մեր հավաքականը ոչ մի հաղթանակ չի տոնել ՝ պարտվելով 3 անգամ և մեկ անգամ էլ գրանցել գոլազուրկ ոչ-ոքի։

 

Հունաստանի հավաքականը կարգով գերազանցում է մեր հավաքականին, պաշտպանությունում ունենանալով Մանոլասի և Սոկրատիսի պես ֆուտբոլիստներ, թվում է, թե շատ հեշտ կարելի է հուսալի պաշտպանությամբ հաղթել, բայց այդ խաղացողներով հանդերձ Հունաստանի ընտրանին վերջին 5 խաղում կրել է 3 պարտություն։ Իսկ վերջին խաղը հույները առհասարակ տապալվեցին՝ պարտվելով Իտալիային 3-0 հաշվով։ Հունաստանի հավաքականին օդի ու ջրի պես հաղթանակ է հարկավոր ընտրական աղյուսակում դիրքերը ամրապնդելու համար, ուստի նրանք կփորձեն ամեն ինչ անել հաղթելու համար:

 

Մեր հավաքականը Աթենք է ուղևորվել բարձր տրամադրությամբ, վերջին հաղթանակը վստահություն է հաղորդել մեր տղաներին։ Ըստ էության, այս հանդիպման ելքը վճռորոշ կլինի մեր ընտրանու համար Եվրո-2020 ուղեգրի համար պայքարում։ Պարտությունը կնշանակի, որ մեր ընտրանին 99%-ով կորցնում է մեր մեծ մրցաշարին մասնակցելու բոլոր շանսերը, իսկ հաղթանակը նոր ուժ ու եռանդ կհաղորդի մեր հավաքականի խաղացողներին: Հավատացեք երկրորդ հորիզոնականը սարերի հետևում չէ։

Մենք բոլորս լիահույս ենք տեսենել մեր հավաքականի լավ խաղը, գրագետ և կոմբիանացիոն գրոհները։ Դե ինչ, բոլորիդ հաղթանակած երեկո ենք մաղթում՝ դիտարժան ու գեղեցիկ ֆուտբոլ մեր տղաների կատարմամբ:

Լրահոս

Նմանատիպ նորություններ