Կարծում եմ՝ աստիճանաբար, մարդու բանականության ուժը կհզորանա: Այդ դեպքում կարևոր կդառնա, թե մարդկությունն ինչպես կվերաբերվի այլ քաղաքակրթությունների հետ, որոնք, անպայման գոյություն ունեն տիեզերքում:
Վիկտոր Համբարձումյան

Եվրո-2021. Հայաստանի Մ-21 հավաքականը պարտությամբ մեկնարկեց

evro-2021-hayastani-m-21-havaqakane-partoutyamb-meknarkec

Եվրոպայի Մ21 ընտրական փուլում  Հայաստանի ազգային հավաքականը իր անդրանիկ հանդիպումն անցկացրեց Իռլանդիայի՝ նույն տարիքային խմբի հետ։ Խաղն ավարտվեց  Իռլանդիայի հավաքականի հաղթանակով՝ 1-0։

Հայաստանի ազգային հավաքականը խաղադաշտ էր դուրս եկել հետևյալ  մեկնարկային կազմով ՝

Սևակ Ասլանյան, Ալբերտ Խաչումյան, Հովհաննես Նազարյան, Էդգար Գրիգորյան, Երջանիկ Ղուբասարյան, Ռուդիկ Մկրտչյան, Արթուր Նադիրյան, Վահան Բիչախչյան, Կարեն Մելքոնյան, Արմեն Նահապետյան, Գերման Կուրբաշյան։

Հանդիպման միակ գոլը 31֊րդ րոպեին իր հաշվին գրանցեց Լոնդոնի Տոտենհեմի  հարձակվող Տրոյ Պարոտը։ Խաղի մնացած մասում առավելությունը մեր տղաների կողմն էր, բայց հանդիպման մեջ փոփոխություն մտցնել, ցավոք, մեր ֆուտբոլիստներին չհաջողվեց։ Այսպիսով, մեր ընտրանին մեկնարկեց պարտությամբ։

Որակավորման փուլի հաջորդ հանդիպումը մեր երիտասարդները կանցկացնեն սեպտեմբերի 9-ին՝ խաղալով Իսլանդիայի դեմ։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ