Կա մի ուրիշ մարմին, որ ավելի ու ավելի պաշտելի է քան մեր սեփականը: Այդ մարմինը ՀԱՅՐԵՆԻՔՆ Է:
Մուրացան

Եվրոպական եռյակը տհաճ անակնկալ է մատուցել Իրանին

am
evropakan-eryake-thaj-anaknkal-e-matoucel-iranin

Մինչ այս օրերին Իրան և Միացյալ Նահանգների միջև երկխոսությունը վերսկսելու հավանականության շուրջ տարատեսակ սցենարներ են քննարկվում, Եվրոպական եռյակը՝ Մեծ Բրիտանիան Գերմանիան և Ֆրանսիան վերջին շրջանում Իրանի հետ տարվող բանակցությունների տրամաբանությանը հակասող հայտարարություն են արել, ինչին հետևել է Իրանի ԱԳՆ կոշտ արձագանքը:

Այս մասին նշում է իրանագետ Արմեն Իսրայելյանը, հավելելով, որ այս գիշեր Նյու Յորքում Իրանի նախագահը Մեծ Բրիտանիայի վարչապետի, Գերմանիայի կանցլերի և Ֆրանսիայի նախագահի հետ ունեցած առանձին հանդիպումների ընթացքում քննադատել է ԵՄ-ի որդեգրած նման դիրքորոշումը:

«Եռյակի՝ Սաուդյան Արաբիայի վրա կատարված հարձակման մեջ Իրանին մեղադրելը և Իրանի հրթիռային համակարգերի հարցն օրակարգ բերելը վտանգում է ոչ միայն Իրանի և ԱՄՆ-ի միջև երկխոսության կայացմանն ուղղված Փարիզի ջանքերը, այլև կարող է վերջնականապես խաթարել միջուկային համաձայնագրի շրջանակներում Իրանի և եվրոպական երկրների միջև առկա համագործակցությունը»,- նշել է նա: 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ