Հայրենիքից դուրս երջանկություն չկա, թող յուրաքանչյուր ոք արմատներ գցի հարազատ հողում:
Տուրգենև

Եվրոպական կողմը փորձում է մանևրել և պահպանել հավասարակշռված դիրքորոշումը Ղարաբաղյան հիմնախնդրում. քաղաքագետ

evropakan-koxme-porcoum-e-manerel-e-pahpanel-havasraksrvac-dirqorosoume-xarabaxyan-himnaxndroum-qaxaqaget

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի զրուցակիցն է քաղաքագետ Նարեկ Մինասյանը:

- Բրյուսելում Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի 10-ամյակի միջոցառումների ընթացքում չստորագրվեց ԵՄ-Ադրբեջան համաձայնագիրը, ինչն ակնկալում էր ադրբեջանական կողմը: Յոհաննես Հանն էլ հայտարարեց, որ համաձայնագրի շուրջ բանակցությունները դեռ ավարտված չեն: Արդյո՞ք սա նշանակում է, որ Եվրամիությունը չի պատրաստվում զիջումների գնալ և համաձայանգրում ներառել պրոադրբեջանական ձևակերպումներ:

-Նախ նշեմ, որ վերջին տարիներին Եվրամիությունը Արևելյան գործընկերության ծրագրում ներգրավված երկրների հետ հարաբերություններում որդեգրել է այսպես կոչված տարբերակման սկզբունքը, այսինքն, յուրաքանչյուր երկրի հետ հարաբերությունները կառուցում է այնպես, ինչպես ցանկանում է տվյալ երկիրը, այսիքնն, հիմնվում են երկկողմ հետաքրքրությունների վրա:

Եթե որևէ երկիր ցանկանում է ավելի լայն ինտեգրում, նրան տրվում է այդ հնարավորությունը, եթե որևէ երկիր հետաքրքիրված  է միայն տնտեսական փոխգործակցությամբ, ինչպես օրինակ Ադրբեջանը, ԵՄ-ն չի մերժում: Այիսնքն, այդ տարբերակման սկզբունքը բավական կարևորվում է Եվրամիության կողմից և հեցն այդ սկզբունքի հիման վրա Հայաստանին հաջողվեց ստորագրել ԵՄ-ի հետ նոր համաձայնագիր, որն, ըստ էության, հավակնոտ համաձայնագիր է:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, մի քանի առաջ  են սկսվել աշխատանքները ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների նոր իրավական հիմք ձևավորելու, այսինքն, նոր պայմանագիր մշակելու և բանակցելու ուղղությամբ: Տվյալ պայմանագիրը, ինչպես կարող ենք ենթադրել հնչող հայտարարություններից, հիմնականում կողմնորոշված է դեպի տնտեսական փոխգործակցությունը, թեև դրանում հնարավոր է լինեն նաև որոշ դրույթներ քաղաքական համագործակցության վերաբերյալ:Դեռևս համաձայնագրի տեքստը հրապարակված չէ և բավական շատ են նաև հակասությունները և մեկնաբանությունները համաձայնագրի հետ կապված: Արբեջանը փորձում է  ամեն կերպ հասնել նրան, որ նոր համաձայնագրում անտեսվի ինքնորոշման իրավունքը և ամագրված լինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության դրույթը, իհարկե Ղարբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում:

Սակայն գաղտնիք չէ նաև այն հանգամանքը, որ հայկական կողմը ջանքեր է գործադրում, որպեսզի ԵՄ-Ադրբեջան նոր համաձայնագրում առկա ձևակերպումները չտարբերվեն ՀՀ-ԵՄ համաձայնագրում տեղ գտած ձևակերպումներից, որոնք վերաբերում են Ղարաբաղյան համակարտությանը: Ըստ էության, ՀՀ-ԵՄ համաձայնագրում Եվրամիությունը ամրագրել է իր պաշտոնական դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, որտեղ նշված են երեք հիմնարար սկզբուքնները, և ըստ էության, դա կարող ենք որակել որպես հավասարակշռված մոտեցում, բայց ոչ հայամետ:

Ներկայումս մեր ակնկալիքն է ԵՄ գործընկերներից, որ այդ մոտեցումը պահպանվի, և նույն Եվրամիությունը չորդեգրվի այնպիսի դիրքորոշում, որը համասության մեջ կլինի իր նախկինում որդեգրած դիրքորոշման հետ:

-ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը ասել էր, որ ԵՄ-Ադրբեջան  բանակցությունները շարունակվում են: ԵՄ պաշտոնյան ակնարկեց նաև, որ շատ լավ տեղեկացված են առկա մտավախություններին: Այսինքն, խնդիրը այդ ձևակերպման մե՞ջ է:  

-Համաձայնագիրը դեռևս վերջնականացված չէ, և ենթադրում եմ, որ այդ գործընթացում որոշակի հարցեր կան նաև ձևակերպումների հետ կապված: Սակայն համաձայնագրի մեծ մասն արդեն բանակցված է, և այդ վերջին դետալների վրա են աշխատանքներ տարվում:

Կարծում եմ՝ խոսքը վերաբերում է բոլոր կողմերի ունեցած մտահոգություններին, որովհետև, ենթադրում եմ, որ դիվանագիտական խողովակներով հայկական կողմն էլ իր մտահոգություններն է հայտնել, որ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ դիրքորոշումը չպետք է տարբերվի նախկինում որդեգրված հավասրակշռված դիրքորոշումից Իհարկե, Ադրբեջանի կողմից կա որոշակի ճնշում, որոշակի ակնակլիքներ, և ենթադրում եմ՝ նարնք օգտագործում են նաև տարբեր լծակներ, այդ թվում՝ իր էներգետիկ դերակատարության լծակը: Բայց, ըստ իս՝ եվրոպական կողմն այս հարցում փորձում է հնարավորինս մանևրել և պահպանել հավասրակշռված դիրքորոշումը:

-Եթե խոսենք Հայաստանի մասնակցության մասին Բրյուսելում կայացած համաժողովին, ի՞նչ կարող ենք արձանագրել: Արդյոք կարողացա՞նք դրական ուղերձներ փոխանցել եվրոպացի գործընկերներին:

-Հայաստանի համար Արևելյան գործընկերությունը եվրաինտեգրման, ՀՀ ժողովրդավարացման գործընթացի կարևոր բաղկացուցիչն է, և բավական լայն հնարավորություններ է տալիս Հայաստանին: Դեռևս 10 տարի առաջ, երբ ձևավորվում էր Արևելյան գործընկերությունը, ըստ էության, որևէ մեկը չէր կարող կանխատեսել, որ այս չափով կզարգանան ԱլԳ անդամ երկրների հարաբերությունները Եվրամիության հե: Այսօր, կարծես թե, Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխութուններից հետո Հայաստանի հարաբերություններին Եվրամիության հետ բավակական մեծ առաջնահերթություն է տրվում: Գաղտնիք չէ, որ հենց կառավարության ծրագրում ՀՀ-ԵՄ համաձայնագիրը նշվում է որպես Հայաստանում բարեփոխումների իրականացման կարևոր գործոն, և բարեփոխումների գործընթացում մենք տեսնում ենք նաև Եվրամիության հստակ աջակցությունը:

Այսօր, ըստ էության, կարող ենք փաստել, որ Արևելյան գործընկերության շրջանակներում ևս Հայաստանը բավական դրական լույսի ներքո է ներկայանում, և եթե փորձում ենք համեմատել ԱլԳ այլ անդամ երկերնրի հետ Հայաստանում տեղի ունեցած գործընթացները, մասնավորապես, ընտրական գործընթացները, կարող ենք փաստել, որ Հայաստանն էական առաջընթաց է արձանագրել: Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրությունները որակապես շատ ավելի լավ էին կազմակերպած, քան օրինակ Վրաստանում, Մոլդովայում կամ Ուկրաինայում իրականացած ընտրությունները: Ընդ որում՝ ես նշեցի երկրներ, որոնք Եվրամիության հետ ստորագրել են Ասոցացման համաձայնագրեր, և այժմ, կարծես թե, Հայաստանը ցույց է տալիս, որ ունի բավական քաղաքական կամք և պատրաստակամություն ժողովրդավարացման ոլորտում էական քայլեր ձեռնարկելու ուղղությամբ:

Արևելյան գործընկերության շրջանակում Հայաստանը հանդիսանում է, այսպես ասած, յուրօրինակ «հաջողության պատմություն», որովհետև եթե ընդհանուր ֆոնին ենք նայում, որոշ երկրներում նկատելի են հետընթացի միտումներ, սակայն Հայաստանում լրիվ հակառակ միտում է՝ առաջընթաց է նկատվում ժողովրդավարացման ուղղությամբ, և վստահ եմ, որ եվրոպացի գործընկերները դա գնահատում են:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ