Ոգեշնչումը մի հյուր է, որը չի ստիպում այցելել ծույլերին, նա հայտնվում է նրանց մոտ, ովքեր իրեն կանչում են:
Ավետիք Իսահակյան

Եվրոպան երկրորդ զգուշացումն արեց Փաշինյանին

evropan-erkrord-zgousacoumn-arec-pasinyanin

Ինչպես արդեն հայտնել էինք, անցած օրերի ընթացքում Ֆրանսիայի վարչական դատարանները չեղարկել են Ֆրանսիական տարածաշրջանների և Արցախի համայնքների միջև կնքված Բարեկամության հռչակագրերը: Հայաստանի վերլուծաբանները դա հիմնականում պայմանավորում են Ֆրանսիայում ադրբեջանական լոբբինգի ակտիվացմամբ:

Սակայն, քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը չի բացառում, որ այստեղ այլ խնդիր կա. «Առաջին անգամ Հայաստանի վարչապետին մեսիջ ուղարկեցին, երբ Բրյուսելում Արևելյան գործընկերության ծրագրի հիմնադրման տասնամյակի գագաթնաժողովից հետո արված խմբակային լուսանկարում Փաշինյանին «ծածկեցին» Պորոշենկոյի նկարով: Դա չի կարելի պատահականություն համարել, որովհետև Եվրամիությունն ունի պրոտոկոլային խիստ արարողակարգ, և այնտեղ ամեն ինչ հաշվի են առնում՝ ով ինչ կառուցվածքն ունի, ում կողքն է կանգնում և այլն, որպեսզի նկարելուց այնպես չստացվի, որ մեկը մյուիսին ծածկի: իսկ այնտեղ Փաշինյանին միտումնավոր փակեցին՝ ցույց տալով, որ նա այլևս նշանակություն չունի իրենց համար: Նրանք նույնիսկ ակնարկեցին, որ հեռացող Պորոշենկոն իրենց համար ավելի կարևոր է, քան ՀՀ վարչապետը»:

Արմեն Բադալյանի դիտարկմամբ՝ Եվրոպան երկրորդ զգուշացումն արեց վարչապետին, երբ ֆրանսիական դատարանները չեղարկեցին Արցախի համայնքների հետ ստերագրված հռչակագրերը: «Նրանք ակնարկում են, թե տես՝ Ղարաբաղի հարցում էլ մենք կարող ենք դիրքրոշում փոխել, տես՝ ինչ ես անում Եվրամիության հետ կապված»,- ասաց քաղտեխնոլոգը:

Նա օրինակ բերեց նաև այն, որ Ուկրաինայի նորընտիր նախագահ Զելենսին արդեն երկրորդ անգամ է Մակրոնի կողմից հրավիրվում Փարիզ, իսկ ՀՀ վարչապետը դեռ չի հրավիրվել. «Իսկ Ֆրանսիան այն երկրիրն է, որ միշտ Հայաստանի համար եղել է վստահելի գործընկեր Եվրամիությունում»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ