Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Եվրոպայի մինչև 19 տ. առաջնության կիսաեզրափակիչների տոմսերը վաճառքի մեջ կլինեն հուլիսի 23-ից

am
evropayi-mince-19-t-arajnoutyan-kisaezrapakicneri-tomsere-vajarqi-mej-klinen-houlisi-23-ic

Երեւանում անցկացվող ֆուտբոլի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության կիսաեզրափակիչ հանդիպումների տոմսերը վաճառքի մեջ կլինեն հուլիսի 23-ին՝ ժամը 12:00-ից:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, Պորտուգալիա-Իռլանդիա խաղի տոմսերը կարող եք ձեռք բերել «Բանանց» մարզադաշտից, իսկ Ֆրանսիա Իսպանիա հանդիպման տոմսերը՝ «Հանրապետական» մարզադաշտից:

Մարզադաշտերի բոլոր տրիբունաների տոմսերի արժեքը՝ 500 դրամ: Ավելորդ խցանումներից խուսափելու համար խորհուրդ ենք տալիս տոմսերը ձեռք բերել նախօրոք՝ սկսաց հուլիսի 23-ից:

Նշենք, որ կիսաեզրափակչի առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 24-ին «Բանանց» մարզադաշտում, որտեղ Պորտուգալիան կխաղա Իռլանդիայի հետ (սկիզբը ժամը 18:00-ին): Նույն օրը՝ հուլիսի 24-ին, Հանրապետական մարզադաշտում Ֆրանսիան ուժերը կչափի Իսպանիայի հետ (սկիզբը ժամը 21:00-ին):

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ