Հայրենիքից դուրս երջանկություն չկա, թող յուրաքանչյուր ոք արմատներ գցի հարազատ հողում:
Տուրգենև

ԵԽ առաջարկով Արման Թաթոյանը միացել է մահապատժի վերացման իրազեկման միջազգային արշավին

am
ex-arajarkov-arman-tatoyane-miacel-e-mahapatji-veracman-irazekman-mijazgayin-arsavin

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Եվրոպայի խորհրդի առաջարկով միացել է մահապատժի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ իրազեկման արշավին՝ որպես Եվրոպայի մարդու իրավունքների ոլորտում նշանավոր անձ։ Այս մասին հայտնեցին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից: 

Արշավին մասնակցում են նաև Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Նախագահ Լինոս-Ալեքսանդր Սիցիլիանոսը, Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Քրիստոս Ջիակումոպուլոսը, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաշելեն և այլք։

Արման Թաթոյանի ուղերձում շեշտվում է, որ ուժեղ հասարակությունները երբեք չեն սպանում, այլ օգնում են վերասոցիալականացմամբ և արդարության վերականգնմամբ:

2007 թվականից հոկտեմբերի 10-ը յուրաքանչյուր տարի նշվում է որպես մահապատժի դեմ համաշխարհային օր (World Day against the Death Penalty)։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ