ԵԽ Թուրքիայի հարցերով զեկուցող. «Հաջորդ քայլը ո՞րն է, Անկարայի և Ստամբուլի քաղաքապետների պաշտոնանկությու՞նը»

am es
ex-tourqiayi-harcerov-zekoucox-hajord-qayle-orn-e--ankarayi-e-stambouli-qaxaqapetneri-pastonankoutyoune

Եվրախորհրդարանի (ԵԽ) պատգամավոր, Թուրքիայի հարցերով զեկուցող Քեթի Փիրին քննադատել է Թուրքիայի երեք ընդդիմադիր քաղաքապետների պաշտոնանկության որոշումը:

Սոցիալական ցանցում թեմայի վերաբերյալ կատարած գրառման մեջ Փիրին մասնավորապես ասել է․ «Դիարբեքիրի, Մարդինի և Վանի քաղաքապետները ընտրվելուց 4 ամիս անց ահաբեկչության հետ կապի մեղադրանքով հեռացվել են իրենց պաշտոններից։ Կրկին։ Ժողովրդի կամքի նկատմամբ զրոյական հարգանք։ Հաջորդ քայլը ո՞րն է։ Անկարայի և Ստամբուլի քաղաքապետների պաշտոնանկությու՞նը»։

Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին պաշտոնից  հեռացվել են Դիարբեքիրի քաղաքապետ Ադնան Սելչուք Մըզրաքլըն, Վանի քաղաքապետ Բեդիա Օզգյոքչեն և Մարդինի քաղաքապետ Ահմեթ Թուրքը։ Նրանք մեղադրվում են ահաբեկչական խմբավորման անդամ լինելու և ահաբեկչության օգտին քարոզչություն կատարելու մեջ։ Քաղաքապետների պաշտոնանկությունը քննադատել են Թուրքիայի ընդդիամադիր կուսակցությունների ներկայացուցիչները, այդ թվում՝ հայ պատգամավոր Կարո Փայլանը։

Լրահոս

Նմանատիպ նորություններ