FAF-ը կաջակցի Արարատ-Արմենիային Լյուքսեմբուրգում

am
faf-e-kajakci-ararat-armeniayin-lyouqsembourgoum

Օգոստոսի 29-ին Արարատ-Արմենիան վերջին քայլը կանի Եվրոպայի լիգայի խմբային փուլում հայտնվելու համար՝ անցկացնելով Դյուդելանժի դեմ պատասխան հանդիպումը։ 

Ինչպես տեղեկանում ենք FAF-ի ֆեյսբուքյան էջից, կարևորագույն խաղին Լյուքսեմբուրգի «Ժոզի Բարտել» մարզադաշտում մեր ակումբին կաջակցեն տասնյակ FAF-ականներ Հայաստանից, Եվրոպայից և աշխարհի տարբեր անկյուններից ժամանած։

Սպասվում է նաև մեծ քանակությամբ հայ երկրպագուների ժամանում մարզադաշտ։ 

Հիշեցնենք, որ «Դյուդելանժի» հետ առաջին խաղում Վարդան Մինասյանի թիմը հաղթել էր 2-1 հաշվով:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ