Ֆեդերերը գերազանցեց լեգենդար Անդրե  Աղասիի ռեկորդը

federere-gerazancec-legendar-andre-axasiirekorde


Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը հերթական ռեկորդն է սահմանել։

37-ամյա թենիսիստը առաջ Է անցել Անդրե Աղասիի՝ ATP (Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիա) վարկանշային աղյուսակի լավագույն հարյուրյակում անցկացրած շաբաթների քանակով ռեկորդային ցուցանիշից։ Այս պահի դրությամբ Ֆեդերերն արդեն 1020 շաբաթ եղել է ATP-ի լավագույն հարյուրյակում։

Հատկանշականն է այն, որ 1018 շաբաթ անընդմեջ Ռոջերը հարյուրյակից դուրս չի մնացել։ Առաջին անգամ թոփ-100-ում Ֆեդերերը հայտնվել է 1999 թվականի սեպտեմբերին, իսկ հաջորդ ամիս դուրս է մնացել։ Այնուհետև վերադառնալով լավագույնների շարք՝ Ֆեդերերն այն չի լքել։ Այս ընթացքում Ռոջերը 20 անգամ դարձել է Grand Slam մրցաշարերի չեմպիոն և 101 ATP տիտղոս է նվաճել։

Այս արդյունքն առավել քան ֆանտաստիկ է, եթե հաշվի առնենք, որ Ֆեդերերին և Աղասիին հաջորդում է Ջիմի Կոնորսը, որը թոփ-100-ում եղել է ընդամենը 888 շաբաթ։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ