Կարծում եմ՝ աստիճանաբար, մարդու բանականության ուժը կհզորանա: Այդ դեպքում կարևոր կդառնա, թե մարդկությունն ինչպես կվերաբերվի այլ քաղաքակրթությունների հետ, որոնք, անպայման գոյություն ունեն տիեզերքում:
Վիկտոր Համբարձումյան

Ֆելիքս Ցոլակյանը ՀՀ ԱԻՆ-ում փոքր ավիացիայի անհրաժեշտություն է տեսնում

am
feliqs-colakyane-hh-ain-oum-poqr-aviaciayi-anhrajestoutyoun-e-tesnoum

ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը սեպտեմբերի 12-ին ընդունել է Չեխիայի «General Electric Aviation» ընկերության Ուկրաինայի տարածաշրջանային գրասենյակի և Հայաստանում Ամերիկայի Առևտրի Պալատի բարձրաստիճան ներկայացուցիչներին:   Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մասնակցել է  նաև Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկին:

Պատվիրակության այցելության նպատակն էր ներկայացնել «L410» տուրբո շարժիչով ինքնաթիռը և քննարկել մեր երկրում դրա գործարկման հնարավորությունները:

Պատվիրակության անդամ «General Electric Aviation Czech»-ի Չեխիայի և Սլովակիայի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Միլան Սլապակը ներկայացրել է «L410» ինքնաթիռը և նշել, որ ինքնաթիռն ունի իր դասի ամենամեծ սրահը՝ 19 նստատեղով և կարող է վայրէջք կատարել կարճ, ոչ ասֆալտապատ թռիչքուղիներում և լեռնային շրջաններում:

Այն սովորաբար օգտագործվում է որպես ուղևորատար ինքնաթիռ, բայց կիրառվում է նաև որպես բեռնատար, սանիտարական ավիացիայի, օդապարիկային գործունեության, հսկողության և այլ նպատակներով:

Ողջունելով հյուրերին՝ Ֆելիքս Ցոլակյանը նշել է, որ ԱԻ նախարարությունն ունի փոքր ավիացիայի անհրաժեշտություն: Ինքնաթիռները պետք է օգտագործվեն հրդեհաշիջման աշխատանքներում և մարդկանց տարհանելու նպատակով:

Ֆելիքս Ցոլակյանի խոսքով, հաշվի առնելով երկրի փոքրությունը, տարհանումը կազմակերպվում է այլ միջոցներով, իսկ հրդեհաշիջումն առավել արդյունավետ դարձնելու հարցում ԱԻ նախարարութունը պատրաստ է քննարկել գործնական առաջարկություններ:

Հանդիպման ավարտին ԱԻ նախարարն առաջարկել է հյուրերին ներկայացնել իրենց արտադրության ինքնաթիռների տեխնիկատակտիկական տվյալները, որպեսզի մասնագետների ուսումնասիրության արդյունքում քննարկվեն համագործակցության հեռանկարները:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ