Հայաստանը իր խորքում բաղկացած է իրենց հողին կրքոտ կերպով կապված գյուղացիներից: Հայերը չեն դադարել իրենց երկրում հաստատակամորեն բնակվելուց
Անտուան Մեյե

Ֆելիքս Ցոլակյանը հյուրընկալեց ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Մուհամմադ Ալ Զաաբիին

am
feliqs-colakyane-hyourenkalec-hh-oum-ame-despan-mouhammad-al-zaabiin

Մայիսի 22-ին Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Մուհամմադ Ալ Զաաբիին:

Հանդիպման նպատակն էր քննարկել արտակարգ իրավիճակների բնագավառում հայ-արաբական համագործակցության հեռանկարները:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հիշատակեց 2016 թ. նոյեմբերի 10-ին Դուբայում ԱԻՆ և ԱՄԷ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի արտակարգ իրավիճակների, ճգնաժամերի և աղետների կառավարման ազգային վարչության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը, որի արդյունավետ իրագործման համար առաջարկեց երկու կողմերից նշանակել համակարգող պատասխանատուներ: 

Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ երկու երկրներում տեղի ունեցող աղետները տարբերվում են իրարից, մասնավորապես՝ ՀՀ-ին բնորոշ են անտառային հրդեհները, տեղումների հետևանքով առաջացող աղետները:

Նախարարը հետաքրքրվեց ԱՄԷ-ում կիրառվող փորձով, հատկապես, բարձրահարկ շենքերի հրդեհների մարման և բնակչության տարհանման ժամանակ կատարվող աշխատանքներով:

Մուհամմադ Ալ Զաաբին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշեց, որ որպես երիտասարդ պետություն, ԱՄԷ-ն կարևորում է ավելի հին պետությունների փորձը:

Նա կարևորեց, իրենց երկրի կառուցման և կայացման գործում մեր հայրենակիցների ավանդը:

Դեսպանն ուրախությամբ փաստեց, որ մեր երկու երկրները նման են անվտանգության և ապահովության առումով:

Նա նշեց, որ ԱՄԷ-ն հնարավորինս օժանդակում է բարեկամ երկրներին՝ շեշտելով, որ ունի իր երկրի արտգործնախարարի հանձնարարությունը՝ մանրակրկիտ և արդյունավետ աշխատանք իրականացնել հայաստանյան կառույցների հետ:

Այս առումով՝ դեսպանն առանձնապես կարևորեց հումանիտար առաքելություն ստանձնած ԱԻ նախարարության հետ կատարվող աշխատանքը:

Նախարար Ցոլակյանը և դեսպան Ալ Զաաբին պայմանավորվեցին պարբերաբար հանդիպել և գործնական լուծումներ տալ առկա մարտահրավերներին:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ