Ֆելիքս Ցոլակյանն այցելել է լողափեր

am
feliqs-colakyann-aycelel-e-loxaper

Սևանա լճի հանգստյան գոտիներում և հանրային լողափերում իրականացվող ջրափրկարարական ստորաբաժանումների աշխատանքներին ծանոթանալու համար ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այցելել է Մարտունու քաղաքային և Այրիվանքի լողափեր:

Նախարարն ուսումնասիրել է կատարված աշխատանքները և անձնակազմին հանձարարել սերտ և համագործակցված աշխատանք իրականացնել Սևանի ազգային պարկի ու ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ՝ առավելագույն անվտանգություն ապահովելու նպատակով:

Նախարարը կարգադրել է բնակչության շրջանում աշխատանքներ տանել հանրային իրազեկվածության բարձրացման ուղղությամբ:

Ըստ Ֆելիքս Ցոլակյանի՝ փրկարարի աշխատանքի լավագույն գնահատականը ժողովրդի վերաբերմունքն է, որը պահանջում է շուրջօրյա պատասխանատվություն և նվիրում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ