Յուր ազգն ու հայրենիքը չսիրող անձը մարդկային կյանքի մեջ ապրելու իրավունք չունի:

Խրիմյան Հայրիկ

«Ֆեյսբուքի» օգտատերերն իրենց գրառումներում խստորեն դատապարտում են Հայոց եկեղեցու թիրախավորումը

am
feysbouqahayoutyoune-xstoren-datapartoum-e-hayoc-ekexecou-tiraxavoroume

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում բազմաթիվ օգտատերեր շարունակում են իրենց զայրույթն արտահայտել ու խստորեն քննադատել Հայ Առաքելական սուրբ եկեղեցու դեմ իրականացվող հարձակումները, մասնավորաբար, Հանրային հեռուստատեսության եթերում Եկեղեցին քննադատության թիրախ դարձնող քննարկումների ծավալումը: Մարդիկ նաև կոչեր են հնչեցնում՝ հանուն մեր եկեղեցու անսասանության, հանուն մեր ինքնության, մեր արժեքների՝ հոգևոր, մշակութային, պահպանման հայ ժողովուրդը ցույցի է դուրս գալու:

Ստորև ներկայացնում ենք մի քանի օգտատերերի գրառումները.

Արմեն Մանվելյան, պատմական գիտությունների թեկնածու.

«Ինչո՞ւ է վերջին 8-9 ամիսներին Հայ առաքելական սուրբ եկեղեցին դարձել հարձակման թիրախ։ Դրա պատճառներից մեկը այն է, որ եկեղեցին ամենաանպաշտպանն ու խոցելին է, նրա վրա կարելի է հարձակվել, հայհոյելը և կեղտոտ ֆեյք լուրեր տարածել նրա հոգևորականների մասին, սկած Վեհափառից ևայլն։ Այն պաշտպանված չէ պետության կողմից, իսկ այսօրվա իշխանություները ուղակիորեն խրախուսում են այդ երևույթը։ Երկրորդ ու հիմնական պատճառը այն է, որ Հայոց ցեղասպանությունից հետո հայկական էթնոսի գոյությունը սպառնալիք է շատերի աշխարհաքաղաքական ծրագրերի համար, հետևաբար Հայ առաքելական սուրբ եկեղեցու ոչնչացումը ու հայի միջից քրիստոնեության վերացումը հնարավորություն կտա վերջացնել այն ինչը չկարողացան անել թուրքերը։ Այսօր այդ գործին լծված են հայկական ազգանունով թուրքեր, որոնք, մեր անգործության պայմաններում, կարող են ավելի վտանգավոր դառնալ քան էնվերն ու թայլաթը։

Կարիեն Եսայան, միջազգայնագետ- քաղաքագետ.

«Համոզված եմ, որ պետք է հրաժարվել նման քննարկումներից: Հայ առաքելական եկեղեցին նման անբարո մարդկանց ապացուցելու ոչինչ չունի: Իսկ նման դեբատները վերջիններիս համար պարզապես հարթակ են իրենց ապազգային, մեր ազգային արժեհամակարգը կազմաքանդող քարոզչության համար: Այս մարտահրավերի լուծումը մեկն է. պետք է արգելվի Հայաստանում սորոսականների ազգադավ աղանդի գործունեությունը՝ որպես ազգային անվտանգության սպառնալիք։

Նարինե Մելիքբեկյան պատմաբան

«Թվում է , թե այս հեղափոխությունն արվեց ազգն ու եկեղեցին թուլացնելու նպատակով՝ օգտվելով նախորդ կառավարության հանդեպ մեր դժգոհությունից։ Տերը վերջին օրերը կգա և հավատ չի գտնի։ Պատմության ընթացքում միշտ հաջողվել է մեզ տարբեր հայացքներ հրամցնելով բզկտել ու գերել։ Այս անգամ նրանց չի հաջողվի։ Ուրեմն մենք հզոր ենք, դրա համար են դրսի ուժերն այսքան հետևողականորեն աշխատում հայի ինքնությունը ոչնչացնել, որ 2016-ի նման չհաղթենք, որ մեր 18 տարեկան հայոց եկեղեցու պատմությունն իրենց հոգում կերտած Հայ պատանիներն աղոթքով հայրենիքն արյան գնով պահեցին՝այլևս չկարողանան։ Մի վհատվեք։ Աստված մեզ հետ է։ Սա փորձություն է և մենք սա կհաղթահարենք։

Աննա Գազարյան, մանկավարժ

«Ես դասը սկսում եմ տերունական աղոթքով ու թող մեկը ինձ բացատրի թե ոսկեղենիկ հայերենով` գրաբարով գոնե մեկ աղոթք սովորեցնելը ինչպես կարելի է համարել օրենքի խախտում : Մենակ տգետ ու տխմար, անհայրենիք ու արժեքներից զուրկ մեկը կարող է նման բան ասել»:

Արաքս Պողոսյան, լրագրող

Քաղաքացիական ակտիվության կոչ եմ անում Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներին, քրիստոնյաներին և ընդհանրապես բոլոր էթիկապես դաստիարակված և կիրթ մարդկանց՝ կազմել ծնողական խմբեր և պահանջել Վահրամ Թոքմաջյան անձնագրային տվյալներով անձի պատմության ուսուցչի հեռացումը հանրակրթական դպրոցից, որտեղ նա առավոտից իրիկուն իր աշակերտների ականջին հակաքրիստոնեական և հակաեկեղեցական քարոզչություն է իրականացնում՝ ատելության ահռելի չափաբաժիններով, և հետաքրքրական է, որ դա անում է մի դպրոցում, որի տնօրենը բազմիցս սիրում է հպարտանալ՝ հայտարարելով՝ իմ ուսուցիչը Հիսուս Քրիստոսն է: Առաջարկում եմ այդ անձի հեռացման պահանջով բողոքի ցույցեր սկսել ԿԳՆ-ի դիմաց:

Ռոբերտ Հայրապետյան

« Ապազգային, գրանտակեր մոլորյալները (բացառությամբ հարգարժան տիկին Բախշյանի) ձախողված հակապետական առաքելություն ունեն, նրանց նպատակը մեր պետականությունը և Եկեղեցին կազմաքանդելն է, նրանց իրական դեմքը բացահայտված է»:

Գևորգ Աբրահամյան

«Հոգեշնորհ Տեր Զաքարիա Վարդապետ Բաղումյան, դիտելով հաղորդումը անկեղծ ասաց սկզբնական անհանգստությանն և վրդովմունքին եկավ փոխարինելու այն մտածողությունը, որ ամեն վատ բանի մեջ պետք է լավը գտնել, հետևաբար արհեստականորեն ստեղծված հակաքարոզչությանը պետք է հակակշիռ դառնա մարդկանց կրոնական դաստիարակության ինտենսիվ գործընթացը։

Մասնավորապես, եկեղեցիներում երիտ. միություններում դասախոսություններ, քայլերդ ի պաշպանություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ հակաքարոզչության և այլն։ Չեմ ուզում նույնիսկ անդրադառնալ հաղորդման բովանդակությանը, քանի որ չգիտեմ ինչպես վերաբերվել մի մարդու ասածին, ով Հիսուսի Քրիստոսի Սուրբ ծնունդը անվանում է օդակաթիլային ճանապարհով ծնունդ։ Այնպես որ կարծում եմ եկել է Վարդապետների գործելու ժամանակը։
Որդիական խոնարհութեամբ մատչիմ ի համբոյր Ձերդ Սուրբ Աջոյն։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ