Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Հայկական գրատպության մասին ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է Ավստրալիայում

am en es ru
filym-ob-armanskom-knigopecatanii-vpervie-pokazali-v-avstralii

Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում կայացել  է «Ոսկան Երևանցիր» ֆիլմի ցուցադրությունը, որը «Գիրք-հայրենիք» («The Book- Homeland») եռապատումի երկրորդ մասն է: Այս մասին գրում է rusarminfo-ն:

Ավստրալիայի հանրությանը ֆիլմը ներկայացվել է անձամբ հեղինակների՝ հայտնի հաղորդավար Նվեր Մնացականյանի և ռեժիսոր Հակոբ Փափազյանի կողմից:

Ֆիլմի ցուցադրությանը ներկա են գտնվել Մխիթարյան միաբանության անդամներ Վահան վարդապետ Օհանյանը, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը, ինչպես նաև Սիդնեյի հայ համայնքի հայտնի ներկայացուցիչներ:

Ֆիլմը ցուցադրվել է Ավստրալիայում ՀԲԸՄ-ի ներկայացուցչության աջակցությամբ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ