Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Ֆինլանդիա-Հայաստան խաղի տոմսերի վաճառքը՝ մինչև հոկտեմբերի 10-ը

am en ru
finlandia-hayastan-xaxi-tomseri-vajarqe-mince-hoktemberi-10-e

Հոկտեմբերի 15-ին` Ֆինլանդիայի Տուրկու քաղաքի «Վերիտաս» մարզադաշտում, կկայանա Եվրոպայի 2020 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի ութերորդ տուրի Ֆինլանդիա-Հայաստան հանդիպումը: Ֆինլանդիայի ֆուտբոլի ասոցիացիան արդեն հրապարակել է տոմսերի վաճառքի հետ կապված բոլոր մանրամասները: Հայաստանի հավաքականի երկրպագուները կարող են ձեռք բերել տոմսերը հետևյալ կայքից՝ https://www.ticketmaster.fi/event/259049?CL_ORIGIN=ORIGIN8&language=en-us Ցանկալի է կայքից օգտվել համակարգչային տարբերակով:  Այս մասին գրում է ՀՖՖ-ն:

 

Միայն հայ երկրպագուները կարող են գնել այս տոմսերը:

 

Գրանցվելուց հետո յուրաքանչյուր օգտատեր կունենա 9,5 րոպե տոմսի պատվերն իրականացնելու համար: Հայկական կողմին հատկացվել է «Վերիտաս» մարզադաշտի O տրիբունայի O սեկցիան: Տոմսերի արժեքն է 33 եվրո։ Տոմսերը կարող եք ձեռք բերել ՄԻՆՉԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ը։

Լրահոս

Նմանատիպ նորություններ