Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Ֆրանկոֆոնիան ինձ շատ հոգեհարազատ է դարձել. Միկաել Ժան

am
frankofonian-inc-sat-hogeharazat-e-darcel-mikael-jan

Ֆրանկոֆոնիան ինձ շատ հոգեհարազատ է դարձել: Հաճախ են խոչընդոտներ հանդիպել, սակայն մենք հասկացել ենք՝ ինչպես դրանք հաղթահարենք: Այսօր Ֆրանկոֆոնիայի կազմակերպության 17-րդ գագաթաժողովի ընթացքում ասել է կազմապերպության նախկին գլխավոր քարտուղար Միկաել Ժանը:

Վերջինս հատկապես կարևորել է երիտասարդությանն ու կանանց հարցերին վերաբերող համատեղ ու միասնական ծրագրերը, խնդիրների լուծման մեջ նրանց ներգրավելը:

« Տարիների ընթացքում հենց համատեղ աշխատանքի արդյունքում կարողացել ենք առաջ տանել կազմակերպությունը՝ այն նոր մակարդակի հասցնելով: Շնորհակալություն վստահության համար, և կեցցե ֆրանկոֆոնիան»,-նշել է Ժանը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ