Ֆրանկոֆոնիայի արդյունքներից. Ֆրանսիական ընկերությունը ցանկանում է լեռնադահուկային գոտի հիմնել Հայաստանում

am en
frankofoniayi-ardyounqneric-fransiakan-enkeroutyoune-cankanoum-e-lernadahoukayin-goti-himnel-hayastanoum

Ֆրանսիական Poma ընկերությունը ցանկանում է Հայաստանում նոր լեռնադահուկային գոտի հիմնել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը:

«Սկսում ենք խոսել արդյունքներից. Ֆրանսիական Poma ընկերությունը ցանկանում է Հայաստանում նոր լեռնադահուկային գոտի հիմնել: Poma-ն ոլորտի խոշորագույն ընկերություններից մեկն է աշխարհում, որը ավելի քան 7800 ճոպնուղիների եւ տարատեսակ ատրակցիոնների հեղինակն է աշխարհով մեկ սփռված հանգստյան գոտիներում»,- նշել է նա:

Լրահոս

Նմանատիպ նորություններ