Պիկասսոն վախենում էր ժամանակից, իսկ իմ հույսը ժամանակի վրա է:
Երվանդ Քոչար

Ֆրանսիացի արտիստները Երևանում ՝ ի հիշատակ աշխարհահռչակ շանսոնյեի, հանդես եկան համերգային ծրագրով(տեսանյութ)

am es
fransiaci-artistnere-ereanoum-i-hisatak-asxarhahrcak-sansonyei--handes-ekan-hamergayin-cragrov

Շարլ Ազնավուրը  մայիսի 22-ին կդառնար 95 տարեկան...

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, երեկ  Ֆրանսիայից ժամանած հայտնի արտիստները,  ի պատիվ լեգենդար շանսոնյեի հիշատակի, հանդես եկան համերգային հետաքրքիր ծրագրով:

Ելույթ ունեցան  Պատրիկ Ֆիորին, Հելեն Սեգարան, Րաֆֆի Արտոն, Սլիմանն ու Լեա Կաստելը:

Երգիչները ներկայացրին, ինչպես Ազնավուրի հայտնի ստեղծագործություններից, այնպես էլ իրենց երգացանկից երգեր: Նրանց կատարումների ժամանակ հնչում էր հայկական ծիրանափողի՝ դուդուկի անզուգական երաժշտությունը:

Առաջին անգամ համերգի շրջանակում հնչեց Շառլ Ազնավուրի եւ Մարինե Գյուլումյանի երաժշտությամբ հեղինակած «Կլեոպատրա» երգը, որը ներկայացրեց Ամալյա Մարգարյանը:

«Շառլ Ազնավուրն անուն է, որն ավելի ամուր է դարձնում երկու երկրների` Հայաստանի ու Ֆրանսիայի հարաբերությունները, եւ այդ պահին մենք եւս դառնում ենք 100 տոկոսանոց հայ եւ 100 տոկոսանոց ֆրանսիացի». նշում էին հանդիսավարները:  «Ազնավուրն ընդամենը ցանկանում էր իր երգով նվաճել Փարիզը, բայց նրան հաջողվեց նվաճել ամբողջ աշխարհը»:

Ստորև ներկայացնում ենք ՀԱՅ ՁԱՅՆ-ի տեսանյութերը՝  լեգենդար շանսոնյեի 95-ամյակին նվիրված համերգից. 

 

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ