Կա մի ուրիշ մարմին, որ ավելի ու ավելի պաշտելի է քան մեր սեփականը: Այդ մարմինը ՀԱՅՐԵՆԻՔՆ Է:
Մուրացան

Ֆրանսիայի նախագահը Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ չեղարկել Է իր այցը Ռոդեզ քաղաք

am
fransiayi-naxagahe-jak-siraki-mahvan-kapakcoutyamb-cexarkel-e-ir-ayce-rodez-qaxaq

 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանրապետության նախկին նախագահ Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ չեղարկել Է իր այցը Ռոդեզ քաղաք: «Ժամը 20:00-ին (Երեւանի ժամանակով 22:00-ին) Մակրոնը մտադիր Է Շիրակի մահվան կապակցությամբ դիմել ֆրանսիացիներին»,-նշել Է France Info-ն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Իր ցավակցությունն Է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, նշելով Շիրակի անձնական ավանդը ՌԴ-ի եւ Ֆրանսիայի հարաբերությունների զարգացման գործում: Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը խորապես վշտացած Է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի մահվան լուրից, որի «ժառանգությունը հանրապետության եւ Եվրամիության համար կմնա ընդմիշտ»:

Այդ մասին սեպտեմբերի 26-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է ԵՀ-ի ներկայացուցիչ Մինա Անդրեեւան: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կյանքից հեռացած Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակին համարել Է Գերմանիայի հիանալի գործընկերը: «Ես խիստ վշտացած եմ Ժակ Շիրակի մահվան լուրից: Նա մեզ՝ գերմանացիներիս եւ անձամբ ինձ համար հիանալի գործընկեր Էր ու բարեկամ»,-Twitter-ում կանցլերի խոսքը սեպտեմբերի 26-ին մեջբերել Է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ