Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Ֆրանսիայի սպորտի նախարարը ՈՒԵՖԱ-ից պահանջում է պատժել Թուրքիային

am es
fransiayi-sporti-naxarare-ouefa-ic-pahanjoum-e-patjel-tourqiayin

Ֆրանսիայի երիտասարդության և սպորտի նախարար Ռոքսանա Մարասինյանյուն ՈՒԵՖԱ-ից պահանջել է պատժել Թուրքիայի հավաքականին ռազմական ողջույնների համար, որը ցուցադրել են թուրք ֆուտբոլիստները 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում (1:1):

«Շնորհակալություն եմ հայտնում Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիային և ոստիկանությանը խաղի ընթացքում անվտանգության ապահովման ուղղությամբ նրանց կատարած աշխատանքի համար։ Թուրք ֆուտբոլիստները փչացրել են այդ ջանքերը՝ զինվորական ողջույն ցույց տալով, ինչը հակասում է սպորտի ոգուն։ Ես խնդրում եմ ՈՒԵՖԱ-ին պատժամիջոցներ կիրառել։ Եվրո-2020-ի ընտրությունը դեռ չի ավարտվել, սակայն Ֆրանսիան ճիշտ ուղու վրա է։ Շնորհավորում եմ Օլիվյե Ժիրուին հիանալի գոլի կապակցությամբ, որը նրան մոտեցրեց Պլատինիին», - թվիթերյան իր էջում գրել է Մարասինյանյուն:

armsport.am

Լրահոս

Նմանատիպ նորություններ