«Գահերի խաղ»-ի ստեղծողները լքել են HBO-ն

am
gaheri-xax-i-stexcoxnere-lqel-en-hbo-n

«Գահերի խաղը» սերիալի ստեղծողներ Դևիդ Բենիոֆը և Դենիել Բրեթ Ուայսը որոշել են լքել HBO-ն և պայմանագիր ստորագրել Netflix-ի հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Պայմանագրի գումարը 200 մլն դոլար է։ Նշվում է, որ նրանք ընկերության համար նոր հեռուստանախագծեր կմշակեն։

Հայտնի չէ, թե խոսքն ինչ նախագծերի մասին է։ Դևիդ Բենիոֆը և Դենիել Բրեթ Ուայսը HBO-ին շնորհակալություն են հայտնել համագործակցության համար։

Լրահոս

Նմանատիպ նորություններ