Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Գալուստ Գյուլբենկյանի մասին պատմող «Պարոն հինգ տոկոս» գիրքը հայերեն է թարգմանվել

am es
galoust-gyoulbenkyani-masin-patmox-paron-hing-tokos-girqe-hayeren-e-targmanvel

Նավթային մագնատ Գալուստ Գյուլբենկյանի մասին պատմող Ջոնաթան Քոնլինի հեղինակած «Պարոն հինգ տոկոս» գիրքը թարգմանվել է հայերեն:  հայերեն և ռուսերեն տարբերակների շնորհանդեսին:

 

Ջոնաթան Քոնլինի այս գիրքը բացահայտում է Գյուլբենկյանի հարուստ կենսագրությունը: Գիրքը ստեղծվել է Գյուլբենկյանի արխիվի ուսումնասիրությունների հիման վրա:

Ամբողջ կյանքում, Գյուլբենկյանը միտումնավոր խուսափում էր մամուլից այն աստիճան, որ այսօր նրանք, ում ծանոթ է այդ անունը, հաճախ շփոթում են գաղտնասեր Գալուստին իր հանրաճանաչության ձգտող որդու՝ Նուբարի հետ: Գալուստի գաղտնասիրությունը հետագայում դժվարացրել էր անգամ իր ընտանիքի, կրթության կամ կարիերայի վերաբերյալ հիմնական փաստերը հիմնավորելը։

 

Չի եղել նավթարդյունաբերության ողջ պատմության մեջ որևէ մեկ այլ գործարար, որ այսքան ուժեղ ազդեցություն ունենար՝ այսքան մեծամասշտաբ և այսքան երկարատև։

 

Գրքի հայերեն և ռուսերեն թարգմանությունների շնորհանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին՝ ժամը 19:00-ին, Էլիտ Պլազա բիզնես կենտրոնի Գալուստ Գյուլբենկյանի անվան սրահում: Միանգամից երկու լեզվով ներկայացվող գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, այն թարգմանել է Սիլվա Հովակիմյանը:

 

Միջոցառման մուտքն ազատ է:

Լրահոս

Նմանատիպ նորություններ