Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Գանձագողերը վնասում են Էրզրումի Սուրբ Մինաս հայկական եկեղեցին

am
gancagoxere-vnasoum-en-erzroumi-sourb-minas-haykakan-ekexecin

Կարինում (Էրզրում) 1790-ականներից մինչև մեր օրեր հասած հայկական պատմական Սուրբ Մինաս եկեղեցում գանձագողերն այլևս չփորված տեղ չեն թողել, իսկ եկեղեցու շրջակայքում ապօրինի շինարարություն է կատարվում: Այս մասին տեղեկանում ենք ermenihaber.am-ից:

Թուրքական աղբյուրի փոխանցմամբ՝ ներկայիս Թուրքիայի հյուսիսարևելյան Էրզրում նահանգի Ազիզիյե գավառում գտնվող հայկական եկեղեցում գանձ որոնողները, հայերի ոսկիները գտնելու մոլուցքով տարված, ապօրինի հորատումներ են անում:

Նշվում է, որ Ազիզիյեի շրջանի ղեկավարությունը դիմել է գերմանաբնակ հայ Սաբրի Էրգինին, ում պատկանում է այդ եկեղեցին, սակայն վերջինս համաձայնություն չի տվել այն վերականգնելու համար:

«Եկեղեցին, որն իր սեփականատիրոջ պահանջով չի վերականգնվում, դարձել է գանձագողերի ապաստարան: Իսկ տեղի բնակիչները ցանկանում են վերականգնել եկեղեցին կամ մաքրել նրա շրջակայքը»,- հայտնում է աղբյուրը:

Նշենք, որ եկեղեցու սեփականատեր Սաբրի Էրգինը տարիներ առաջ հայտնել էր, որ եկեղեցին մեծ նշանակություն է ունեցել իր մոր համար, որն ամեն ջանք գործադրել էր եկեղեցու պահպանության համար: Խոսելով մոր երազանքի մասին՝ Էրգինն ասել էր. «Մայրս ցանկանում էր, որ այն ծառայի ժողովրդին որպես մշակութային կենտրոն կամ գրադարան ու դառնա հայ և թուրք ժողովուրդների խաղաղության խորհրդանիշը»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ